f

Անկախ

Դատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին, իսկ կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դատապարտել 7 տարվա ազատազրկման


ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանը դատարանից պահանջում է հետմահու արդարացում, թեև դա այդքան էլ իրատեսական չի համարում։ Ավելի քան երեք տարի տևած դատավարությունը մոտենում է ավարտին, դատական վիճաբանությունների փուլն է։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվեցին 2018թ ՀՀ-ում իրականացված իշխանափոփոխությունից հետո։ 2018թ․ հունիսին ԱԱԾ-ն խուզարկություններ կատարեց Մանվել Գրիգորյանի տանը, ապա հրապարակեց տեսանյութ՝ հայտնաբերված՝ զինծառայողների համար նախատեսված պահածոների, զենքերի և ավտոմեքենաների վերաբերյալ, ինչը հանրության շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հետագայում, սակայն, Գրիգորյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումներն իրականացվեց բոլորովին այլ գործի շրջանակներում։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Նրա և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում էր 2019թ-ից, Մանվել Գրիգորյանը շուրջ երկու տարի գտնվել է կալանքի տակ, թեև պաշտպանները մշտապես բարձրաձայնում էին Գրիգորյանի՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության մասին, իսկ դատական նիստերն ընթանում էին առանց նրա մասնակցության, քանի որ վերջինս ի վիճակի չէր լինում մասնակցել նիստերին։ Տևական ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո, ի վերջո, երբ արդեն Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, դատախազության նախաձեռնությամբ հրատապ նիստ է հրավիրվել և քննարկվել է Գրիգորյանի առողջական վիճակի հիմքով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցը։ Դատարանը 2020թ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ, որից հետո, սակայն, Գրիգորյանը երկար չապրեց։ 2020թ․ նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանը մահացավ։

Մանվել Գրիգորյան Դատախազություն Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին