f

Անկախ

Վթարից հետո վեճը վերաճել էր խուլիգանության. 23-ամյա երիտասարդը դանակահարել էր վարորդին եւ նրա եղբորը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Սիսիանի ոստիկանների հետ: Հենց Սիսիանի բաժնի կողմից էր այս տարվա հուլիսի 14-ից հետախուզվում երևանցի 23-ամյա երիտասարդը, խափանման միջոցը` կալանք:

Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Շիրվանզադեի փողոցի մի բնակարանում, ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին:

Իսկ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, Սիսիանում: Ժամը 19.30-ին Իսրայելյան-Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել վթար. մի սիսիանցու վարած «Նիսանը» բախվել էր Անգեղակոթ գյուղի մի բնակչի «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենային:

Վթարի վայրում մարդիկ էին հավաքվել, և սկսվել էր վեճ, որը վերաճել էր խուլիգանության: Հնչել էին հայհոյանքներ, խախտվել էր հասարակական կարգը:

Այդ ընթացքում վիճողներին էր մոտեցել նաև մայրաքաղաքի 23-ամյա բնակիչը, որը, խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ էր պատճառել անգեղակոթցի վարորդին ու նրա եղբորը, նաև վիճողներին բաժանող մի քաղաքացու:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն Դանակահարություն ձերբակալություն Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին