f

Անկախ

Բաքուն «անհիմն և ստերով լի» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները


Արդբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթին՝ «անհիմն» որակելով Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները։

«Մենք կտրականապես մերժում ենք 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն և ստերով լի» (չակերտները՝ Tert.am-ի) մեղադրանքները», - նշել է ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն «ինքնակամ են տեղափոխվել Հայաստան» (չակերտները՝ Tert.am-ի), մինչդեռ հայկական կողմը «կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին էթնիկ զտումների համար, այդ կերպ չարաշահելով միջազգային տարբեր հարթակները» (չակերտները՝ Tert.am-ի)։

Նրա խոսքով՝ «Հայաստանի կողմից նման «անհիմն պնդումները» (չակերտները՝ Tert.am-ի) ուղղակիորեն հակասում են տարածաշրջան այցելած և այս երկրում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին ու հայտարարություններին»։

Անդրադառնալով ԼՂ-ում հայկական մշակութային ու պատմական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին ՀՀ ԱԳ նախարարի ահազանգերին՝ Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձաններն իրենց «ազգային մշակութային ժառանգությունն են և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից» (չակերտները՝ Tert.am-ի)։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղելու Արարատ Միրզոյանի հորդորին՝ Հաջիզադեն Հայաստանին կրկին մեղադրել է ընդդեմ Ադրբեջանի «կեղծ ու զրպարտչական հռետորաբանության» (չակերտները՝ Tert.am-ի) համար՝ նշելով, որ այդ կերպ Հայաստանը «խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները» (չակերտները՝ Tert.am-ի)։

«Հուսով ենք, որ հայկական կողմը բաց չի թողնի տարածաշրջանում խաղաղության հաստատման այս պատմական հնարավորությունը և չի խոչընդոտի տարածաշրջանային կայունության և տնտեսական կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, որից կշահի նաև իրեբժնց երկիրը»,- եզրափակել է ԱԳՆ խոսնակը։

 

Ադրբեջանի ԱԳՆ Արարատ Միրզոյան Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին