f

Անկախ

Յուրի Սաքունց. «Մեր երկրի համար այս պահին յուրաքանչյուր հաղթանակ ու ձեռքբերում անչափ կարևոր է»


Նոյեմբերի 4-ին Չեխիայում կայացած պրոֆեսիանալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 69 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և մրցակցի՝ Պետր Ջինայի նկատմամբ 3-րդ ռաունդում նոկաուտով տպավոիչ  հաղթանակ տոնեց Գինեսի բազմակի ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, Յուրի Սաքունցը:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը խոսում է նախապատրաստական շրջանի մասին, կիսվում տպավորություններով:


-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Բավական երկար և լուրջ նախապատրաստական շրջան էի անցել, նախորդ մենամարտս տեղի էր ունեցել մայիսին: Շուրջ 5 ամիս  մարզումներ եմ անցկացրել, լավ մարզավիճակում էի գտնվում: 
Տրամադրված էի մարտական, քան որ պետք է ամեն ինչ անեի հաղթելու համար: Տրամադրվածությունս, մոտիվացիաս ավելացավ,  երբ մեկնեցի Չեխիա՝Պրահա, և ինձ դիմավորեցին մեր հայրենակիցները՝ իմ ընկերները, որոնք վաղուց բնակվում են այնտեղ: Ոգևորվածությունս կրկնապատկվեց:


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք:
-Մրցակիցս՝ չեխ Պետր Ջինան, պրոֆեսիոնալ ռինգում բավական մեծ փորձ ուներ, 60-ից ավելի մենամարտեր անցկացրած: 
6-ռաունդանոց մենամարտ էր, 3-րդ ռաունդում մենամարտը ավարտվեց, նոկաուտի ենթարկեցի, հարվածաշարին չդիմացավ:  


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Դրական էմոցիաներ, մոտիվացիա: Ուրախ եմ, որ կրկին ստացվեց երկրիս դրոշը հաղթանակած բարձրացնել, իմ ժողովրդին ուրախացնելու և հպարտանալու առիթ տալու: Մեր հայրենակիցների, իմ երկրի համար այս պահին յուրաքանչյուր հաղթանակ, ձեռքբերում անչափ կարևոր է:

Հայաստան Սպորտ Յուրի Սաքունց հաղթանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտ ռեկորդ Գինեսի ռեկորդ հարցազրույց խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին