Ֆուտբոլի Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա -Հայաստան հանդիպման տոմսերը վաճառքում են։
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին հատկացվել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» ստադիոնի հարավային տրիբունայի մի հատվածը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Տոմսերի գինն է 15 եվրո:
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։