f

Անկախ

Եթե Փաշինյանը ցանկանում է ծառայել Ադրբեջանի ժողովրդին, թող գնա Ստեփանակերտ, մասնակցի զորահանդեսին, այնտեղից էլ գնա Բաքու․ Էդգար Ղազարյան


ՀՀ ցանկացած պաշտոնատար անձ՝ լինի վարչապետ, նախարար կամ պատգամավոր, հաշվետու է մեր պետությանը և չի կարող ցնդաբանություններով պետություն կառավարել։

Այս մասին «Միասին» քաղաքական շարժման մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշոնը, կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի տեքստով երդում է տվել ծառայել մեր ժողովրդին, հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։

Մեր Սահմանադրության մեջ որտե՞ղ է գրված «անկլավ» բառը։ Սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հիմա, եթե հանրաքվե չի եղել, ժողովուրդը նրան այդ թեմայով բանակցելու իրավունք չի տվել, նա ի՞նչ իրավունք ունի գնա սրա նրա հետ մեր երկրի տարածքները այլ պետությանը հանձնելու բանակցություններ վարի։

Նա օրը մի գիրք, մի հանրագիտարան կարդալուց գնում է, որոշումներ է կայացնում։ Գնացել, ԱԺ-ում ասել է՝ ես կարդացել եմ հայկական սովետական հանրագիտարանը։ Այդ հանրագիտարանի վերջին հատորը 1987 թվին է հրատարակվել, առաջինը՝ 1974, այսինքն կործանված երկրի հանրագիտարանով ասում է՝ մեր երկրի տարածքը 29․800 քա կմ է, մեր երկիրը կադաստրի վկայական չունի։

Մենք չենք կարող հաշտվել, որ այսպիսի պրիմիտիվ դատողություններով մարդը  պետություն կառավարի։ Մեր երկիրը կադաստրի վկայական չունի, որովհետև ոչ մի երկիր կադաստրի վկայական չունի։ Բայց մեր երկիրը ունի անկախության հռչակագիր, որը ավելի արժեքավոր փաստթուղթ է, քան անգամ ՀՀ Սահմանադրությունը»,- ասաց Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ իրենց պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով պատասխանի իրենց հարցերին կամ հանդիպում ունենա իրենց հետ։

«Միայն մենք  չէ, որ հարցեր ունենք։ Արցախի ժողովուրդը, որ ՀՀ-ում է, հարցեր չունի՞, այդ հարցերը տալու ավելի խորհրդանշական օր, քան նոյեմբերի 9-ն է, դժվար է պատկերացնել։

Մենք վաղը նախատեսում ենք Փաշինյանի հետ հանդիպում ունենալ, որը պետք է լինի ուղիղ եթերում և հանրությունը պետք է լսի այդ հարցերի պատասխանները։ Եթե Փաշինյանը չունի այդ հարցրերի պատախանները և ցանկանում է ծառայել Ադրբեջանի ժողովրդին, թող գնա Ստեփանակերտ, մասնակցի զորահանդեսին, այնտեղից էլ գնա Բաքու»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Հայաստան Էդգար Ղազարյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին