f

Անկախ

500 արցախցի ընտանիք Ռուսաստանից հումանիտար օգնություն է ստացել


Ռուսաստանում Ազգային միասնության օրվա տոնակատարությունների ժամանակաշրջանում 500 արցախցի ընտանիք, որոնք ապրում են Սևան, Գավառ և Արենի քաղաքներում,  Ռուսաստանից հումանիտար օգնություն է ստացել։ Ընտանիքներին բաժանվել է տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք։

Հումանիտար օգնությունը տրամադրել են Հայաստանում МИР հիմնադրամի (Միջազգային զարգացման ինստիտուտ) կողմից ստեղծված ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնները՝ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ։

«Մենք միասին ենք, մենք ձեզ հետ ենք»՝ Ռուսաստանի և Հայաստանի երկու բարեկամ երկրների դրոշների կողքին մարդասիրական ակցիայի այս կարգախոսը կենտրոնները պատահական չեն ընտրել։ Կազմակերպիչները վստահ են՝ այսօր առավել քան երբևէ կարևոր է լինել համախմբված, օգնել միմյանց, աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Ռուզաննա Գևորգյանը, ով նույնպես ստացավ հումանիտար օգնություն, իր ութ հոգանոց ընտանիքով (հինգ երեխա ունի) Ստեփանակերտից եկել է Սևան։ Ուզում է այստեղ սկսել թխել արցախյան ժինգյալով հաց։

«Գոհ ու շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին՝ մեր երեխաների կողքին կանգնելու և թիկունք լինելու համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են արցախցիների կողքին»,-նշում է նա։

Մարինե Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է ընտանիքի հետ տարհանվում։ Առաջին անգամ Հայաստան գալուց հետո կրկին հետ է վերադարձել Եղեգնուտ գյուղ։ Այժմ ապրում են Գավառում։ «Շնորհակալություն կազմերպիչներին։ Այս հագուստի և մնացած իրերի կարիքն ունեն թե՛ բոլորը, թե՛ մենք»,-նշում է նա։

Լիլիթ Աբրահամյան Շուշի քաղաքից է եղել, հետո տեղահանվել է Ստեփանակերտ։ Այժմ Արենի համայնքում է ապրում իր ընտանիքի հետ։

«Ամուսինս զբաղվում էր մետաղի ջարդոնների հավաքմամբ։ Այստեղ դեռ աշխատանք չունենք, ուզում ենք սկսել զբաղվել հողագործությամբ։ Նման աջակցության կարիք իսկապես կա։ Ցանկացած աջակցություն կարևոր է»,-նշում է նա։

«Շնորհակալություն եմ հայտնում մեր ռուս բարեկամներին, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում Սևան համայնքում։ Այստեղ բոլորը արդեն գիտեն МИР կենտրոնների գործունեության մասին՝ շնորհիվ մեր դասարանի։ Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր իրականացնում են այս գործունեությունը»,- իր խոսքում

նշեց Սևանի դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանը։

Սևանի քաղաքապետարանի կրթամշակութային գործառույթների համակարգող Անահիտ Հովհաննիսյանն էլ կարևորեց նման միջոցառումների առկայությունը, քանի որ մեր հայրենակիցներից շատերը եկել են առանց որևէ հագուստի։

«Ի նշան հայ-ռուսական բարեկամության՝ 500 երեխայի համար նախատեսված հագուստը, քաղցրեղեններն ու հիգիենայի պարագաները տեղեկան ադմինիստրացիայի ներկայացուցիչների և մեր միջոցով բաժանվում են Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Վայոց ձորի մարզի Արենի քաղաքներում։ Սա փոքր քայլ է մեր կողմից՝ փոքր ինչ մեղմացնելու ձեր բեռը։ Շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին այս աջակցության համար և ուրախ ենք, որ երկկողմ համագործակցությունը էլ ավելի է խորանում և զարգանում»,-նշում է Հայաստանում МИР հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը։

Նշենք, որ հենց Սևան, Գավառ և Արենի քաղաքներում այս տարվա մայիսին բացվեցին ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման անվճար МИР կենտրոններ, որտեղ 6-17 տարեկան երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն սովորել ռուսաց լեզու, այլև ծանոթանալ  Ռուսաստանի պատմությունն ու մշակույթին և ընկղմվել երկու երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամության պատմության մեջ, տիրապետել ժամանակակից մասնագիտությունների հիմունքներին: Կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և մեծ գրադարանով, որը պարունակում է ռուս, հայ և արտասահմանյան հեղինակների ռուսերեն գրականություն: Փորձառու ուսուցիչները կազմակերպում են միջոցառումներ, էքսկուրսիաներ, ընթերցումներ, օլիմպիադաներ, հանդիպումներ Ռուսաստանի և Հայաստանի տարբեր մասնագիտությունների հայտնի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի նշված բնակավայրերում հաստատված արցախցի երեխաները նույնպես հնարավորություն կունենան անվճար սովորել МИР կենտրոններում։

 

տեղահանված արցախցիներ օգնություն Ռուսաստան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին