f

Անկախ

Փաշինյանի իշխանությունը փաստի առաջ է կանգնել


Հայաստանի իշխանությունները հրաժարվում են մեկնաբանել, թե Տրոցենկոյի՝ ամերիկյան սեւ ցուցակում հայտնվելու փաստը ինչ բացասական հետեւանքներ կունենա ՀՀ տնտեսության վրա։ «Որեւէ մեկնաբանություն չկա»,- երկու օր մտածելուց հետո այսպես են արձագանքել պետական գույքի կառավարման կոմիտեից։

«Փաստինֆո»-ն արդեն հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նոր գործարարներ, որոնց թվում առանցքային տեղ են զբաղեցնում Տրոցենկոները։ Ընդ որում՝ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Տրոցենկոյի ընտանիքը համարվում է մտերիմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ, ընդգծվում, որ պատժամիջոցները ոչ միայն կտարածվեն գործարար Գլեբ Տրոցենկոյի, այլ նաեւ սև ցուցակում ներառվում են անձնական ակտիվները և են Տրոցենկոյի ընտանիքի կողմից օգտագործվող ներդրումային գործիքները։

 

Նշենք, որ Գլեբ Տրոցենկոն Ռոման Տրոցենկոյի որդին է։ Այն նույն Տրոցենկոյի, որին Փաշինյանի իշխանությունը հանձնել է ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը՝ դրանք խլելով նախկին սեփականատերերից։ Ավելին, Տրոցենկոյին են պատկանում Հայաստանի հանքարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես ««Պարամաունտ Գոլդ Մայնինգ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Հենց այս ոլորտն է Հայաստանի տնտեսության արտարժույթի կարևոր աղբյուրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը լուրջ խնդիրներ է ունենալու արտարժույթի շուկայում։

Իսկ ՀՀ կառավարությունը, որն ունի ԶՄՊԿ-ում շուրջ 21,9 տոկոս բաժնեմաս, ուղղակի ընդհատակ է անցել ու հրաժարվում է որեւէ մեկնաբանությունից։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, որին կառավարությունը վերապահել է բաժնեմասերի կառավարումը, նախ խոստացել էին արձագանքել, ապա օրեր անց տրվեց կարճ պատասխան՝ «մեկնաբանություն չկա»։

Կառավարությունը լուրջ չվերաբերեց ամերիկյան կողմի՝ ««Don’t flirt with Trotsenko»» նախազգուշացումներին, ու այսօր տնտեսությունը լուրջ ցնցումների վտանգի առաջ է։ Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում սա կառավարության երկրորդ հարվածն էր՝ կապված ԶՄՊԿ-ի հետ։ Նախքան ԱՄՆ պետքարտուղարության լրամշակված սեւ ցուցակի մասին հայտնի դառնալը, ՀՀ կառավարությունը, մեր տեղեկություններով, ծանուցում էր ստացել արբիտրաժային դատարանից, որ ԶՄՊԿ-ի բաժնետերերից մեկը դատի է տալիս՝ իր իրավունքները ՀՀ կառավարության կողմից խախտվելու համար։ Այդ հեռանկարի մասին «Փաստինֆոն» գրել էր դեռ ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ 12,5 բաժնետոմսի սեփականատեր Զուրաբովը ՀՀ դատական ատյաններում վիճարկում է ԶՄՊԿ-ի մյուս բաժնետիրոջ կողմից բաժնեմասը վաճառելու գործարքի օրինականությունը, քանի որ չի հարգվել դրանք ձեռք բերելու իր առաջնային իրավունքը, ավելին՝ գործարքը կայացել է բազմաթիվ խախտումներով, ինչն իր մեջ, փաստացի, քաղաքական կոռուպցիայի տարրեր է պարունակում։

Կառավարության մեր աղբյուրների համաձայն՝ հենց 12,5 %-ի բաժնետերն է Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային դատարանում գործընթաց սկսել։ Իսկ ՀՀ կառավարությունն էլ որոշել է Հայաստանում ուշադրություն շեղել՝ նախկինում բազմակի օգտագործված գործիքակազմով։ Փաշինյանը հենց նեղն է ընկնում՝ սկսվում են շոուների բեմադրումը, որտեղ առանցքային դերակատարում ունեն իրավապահները, քանզի հենց նրանք են դառնում հիմնական գործող անձինք, ինչպես այս պարագայում։ Թեեւ այդ գործիքներն են այնքան հնամաշ են դարձել, որ այլեւս չեն ապահովում անհրաժեշտ տեսարանը ու մատնում վախերը։ Առավել եւս, երբ այդ տեսարաններով չեն կարող ազդել արբիտրաժային դատարանի, ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով ՀՀ տնտեսությանը սպառնացող ռեալ վտանգների վրա։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պատժամիջոցներ ԱՄՆ Ռուսաստան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին