f

Անկախ

Ադրբեջանը կարող է ցանկանալ զավթել Հայաստանի ոչ միայն 8 գյուղերը, այլ նաև հարակից տարածքները. փորձագետ


Նոր պատերազմի սպառնալիքի հավանականությունը մեծանում է, ի թիվս այլ բաների, այն պատճառով, որ Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանն այժմ ավելի շատ է համագործակցում Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը նույնպես անգործության է մատնված։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ 

Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում Ադրբեջանին ավելի ձեռնտու է ռազմական ճանապարհով հասնել իր նպատակին, քան տարբեր երկրների մայրաքաղաքներ այցելելը։ 

«Մերձավորարևելյան և ուկրաինական ճգնաժամերը հայ-ադրբեջանական հակամարտությունը տասներորդ պլան են մղել, և Ալիևն այս ամենը դիտարկում է որպես հնարավորություն՝ Հայաստանից խլելու և՛ «անկլավները», և՛ դրանց հարակից տարածքները՝ ուղիղ կապ ապահովելու համար։ Հակառակ դեպքում, եթե Ադրբեջանին փոխանցվեն միայն անկլավները, ապա դրանց մուտքը հնարավոր կլինի միայն Հայաստանի տարածքով։ Սակայն բանակցությունների միջոցով նման բանի հնարավոր չէ հասնել, քանի որ ոչ ոք դա փաստագրված չի ընդունի, ուստի Բաքուն կարող է ռազմական գործողությունների դիմել»,- նշել է նա։

Քեռյանը հավելել է, որ օրակարգում մնում է ևս երեք հարց՝ անկլավների հարցը, սահմանազատման և սահմանագծման հարցը, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների բացումը։

«Ադրբեջանը սկզբում անկլավների մասին չէր հիշատակում։ Բայց պահանջ կար՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետո՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանը կատարել է այս բոլոր պահանջները։

Այնուհետև Ադրբեջանը հայերին արտաքսեց Լեռնային Ղարաբաղից։ Հիմա հերթն անկլավներինն է։ Փաշինյանը հայտարարեց, որ այդ անկլավները գտնվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Խոսքը Տավուշի մարզի յոթ գյուղերի եւ Արարատի մարզում Տիգրանաշենի մասին է։ Քանի դեռ Ադրբեջանը չի ստացել այդ գյուղերը, Բաքուն չի համաձայնի ոչ միայն խաղաղության պայմանագիր կնքել, այլև սահմանազատման և սահմանագծման»,- ընդգծեց փորձագետը։

Նա նշեց, որ Արևմուտքը աչք է փակել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վրա, սակայն ինտենսիվորեն կոչ է անում խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա՝ նկատի ունենալով նաև այս անկլավները։

«Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական Արծվաշենի փոխանակումը վերը նշված ութ գյուղերի հետ խոցելի վիճակում կդնի դեպի Սյունիք և Վրաստան տանող ճանապարհները»,- ասաց քաղաքագետը։

Նա ուշագրավ է համարել Բաքվի կողմից Արծվաշենը Հայաստանի տարածք ճանաչելու՝ Երևանի պահանջի բացակայությունը։ 

Քեռյանը կարծում է, որ կարելի է ճկուն բանակցություններ վարել և ապահովել, որ 8-7 գյուղ մնա Հայաստանին, իսկ Արծվաշենը փոխանցվի Ադրբեջանին։

«Բայց անկլավների մասին խոսում է միայն  Ադրբեջանը, որը, վստահ եմ, կհրաժարվի Արծվաշենի հարցով ցանկացած բանակցությունից»,- ասաց քաղաքագետը։

Նա անբացատրելի համարեց այն, որ Հայաստանի իշխանությունները հայելային չեն արձագանքում, երբ Բաքուն նմանատիպ հռետորաբանություն է օգտագործում։ 

«Արցախում հայերի էթնիկ զտումներից հետո արևմտյան միջնորդական հարթակները ցույց տվեցին իրենց կայացած չլինելը։ Ադրբեջանը պաշտոնապես չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29800 քառ. կմ.  տարածքով։ Նրանք կասկածի տակ են դնում այս թվերը»,- եզրափակեց Քեռյանը։

Գարիկ Քեռյան Ադրբեջան անկլավներ Պատերազմ Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին