f

Անկախ

ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ «ութ գյուղեր» պահանջելու մասին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը


NEWS.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, որում Բաքուն Հայաստանից պահանջում է 8 «օկուպացրած» գյուղեր, սակայն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի մասին նրանց հայտարարությունում խոսք չկա։

«Արդյոք խաղաղության պայմանագրի շրջանակներում ՀՀ–ին Բաքվի ներկայացրած առաջարկների վերջին տարբերակում անկլավների մասին հիշատակում կա, և ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ գնահատում Ադրբեջանի այս հայտարարությունը»,- նշված է NEWS.am-ի հարցման մեջ:

Ի պատասխան, ԱԳՆ-ից արձագանքել են. «Հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն արդեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հոկտեմբերի 10-ին տրված հարցազրույցում»:

Ստորեւ ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այդ հատվածը։

«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես:

Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռևս 2021 թվականին և ասել, որ եկեք հիմք վերցնենք, որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը և այդ քարտեզի սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք: Սրանք շատ կարևոր նրբություններ են: Ես հասկանում եմ, որ մենք արագ ասում ենք, բայց երբեմն մեր հանրությունը նրբությունները ճշգրիտ չի հասցնում կարդալ և ըմբռնել:

Այսինքն՝ ենթադրենք, վերցնում ենք 1975թ. կամ 1975-1978 թթ. քարտեզները: Ընդ որում՝ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, ըստ էության, Խորհրդային Միության ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք ունենք տարածքների վերաբերյալ արձանագրումներ, Հայաստանի Հանրապետության տարածքի գնահատականը նույնն է՝ 29 800 քառակուսի կիլոմետր: Ես ինչո՞ւ եմ սա ասում: Ասում եմ այն նկատառումով, որ շատ մեծ քննարկումներ կան, որ այս թվի քարտեզը, այն թվի քարտեզը... այո, այդ քարտեզների մեջ կան որոշակի տարբերություններ, բայց ընդհանուր պարագծի մեջ չկա տարբերություն, որովհետև եթե այս քարտեզում այս մի տարածքը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, այն մյուս տարածքը չի վերապահված Հայաստանի Հանրապետությանը, հաջորդ քարտեզում այն տարածքը, որ վերապահված չէր, վերապահված է, այն տարածքը, որ վերապահված էր, վերապահված չէ: Այսինքն՝ ընդհանուր տարածքի գնահատականը դրանից չի փոխվում: Եվ հետևաբար՝ մենք ասում ենք, եկեք հասցեագրենք հարցերը, որովհետև հասկանում ենք, և փորձը մեզ դա ցույց է տալիս, որ չլուծված որևէ հարց կամ լուծման ռելսերի վրա չդրված որևէ հարց «իքս» պահի դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ:

Այսինքն՝ այդ թեման մենք այդպես ենք հասցեագրում, որովհետև շատ պարզ ուզում եմ նաև իմանաք, թե մենք ի՞նչ ենք խոսում բանակցությունների ընթացքում: Ասում ենք՝ շատ լավ, եթե օրինակ կողմերից որևէ մեկը մյուսին պետք է վերադարձնի որևէ տարածք, խոսքը վերաբերում է երկու կողմերին էլ, որովհետև, այո, Դուք նշեցիք՝ Ջերմուկում մենք խնդիր ունենք, այլ տեղերում և այլն, ենթադրենք հիմա զորքերը կանգնած են այս բնագծի վրա, որպեսզի որևէ հարց լուծվի այդ առումով, այս բնագծից պետք է նահանջեն, ճի՞շտ է: Հիմա պիտի նահանջեն, գնան ո՞ր բնագծի վրա կանգնեն, այսինքն՝ երկու դեպքում էլ զորքերն ա կետից պետք է նահանջեն ո՞ր կետում կանգնեն:

Ենթադրենք քարտեզի վրա դրվում է, ասվում է այս կետը. այդ կետը ո՞նց ենք որոշելու, որ սա է այդ կետը և ոչ թե 5 կմ առաջ կամ 2 կմ հետ: Ո՞նց ենք որոշելու կողմերի դիրքորոշումը: Որոշվում է ըստ քարտեզի: Այսինքն՝ եթե կա քարտեզ, կա կետ, նշանակում է կա սահման, եթե այս կետում սահման կա, չի կարող սահմանը լինել միայն այդ կետում, դա նշանակում է՝ գոյություն ունի ամբողջ երկայնքով սահման: Հետևաբար՝ մենք պետք է ճշգրտվենք ըստ Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սահմանների: Կարողացա՞ միտքը բացատրել, որովհետև նրբությունները շատ բարդ են»:

ՀՀ ԱԳՆ Ադրբեջան Հայաստան անկլավներ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Կառավարությունը ռեկորդային ժամանակում՝ 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 3 որոշում. Նիստն ավարտվեց
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է․ ուղիղ
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
Ավելին
Ավելին