f

Անկախ

ԱՄՆ-ը դադարեցնում է Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը


Հետևելով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ ԱՄՆ-ը դադարեցնում է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրով (ԵՍԶՈՒ) իր պարտավորությունների կատարումը՝ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուց հետո: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ։

Սալիվանն անընդունելի է համարել, որ «Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռազմական առումով շարունակում է ետ պահել Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիրը», մինչդեռ «Ռուսաստանը, որն ունի Եվրոպայում ամենամեծ զինված ուժերը և շարունակում է ակտիվորեն ագրեսիվ պատերազմ վարել Ուկրաինայի դեմ», կօգտագործի հենց այն ուժերը, որոնք կսահմանափակվեին պայմանագրով:

«Թեև ԵՍԶՈՒ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը ևս մեկ անգամ ցույց է տալիս Մոսկվայի կողմից սպառազինությունների վերահսկման անտեսումը, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները և մեր պատասխանատու գործընկերները հավատարիմ են մնում սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկմանը՝ որպես եվրատլանտյան անվտանգության կարևոր տարր», - ասվում է հայտարարության մեջ: 

Պայմանագիրը, որը ներառում էր ՆԱՏՕ-ի 16 պետություն և Վարշավայի պայմանագրի վեց երկրներ, ստորագրվեց 1990 թվականին և սահմանափակեց ռազմական բլոկների շփման գծում սովորական սպառազինությունների տեղակայումը՝  կանխելով լայնածավալ հարձակողական գործողություններ:

Ռուսաստանը դրան մասնակցությունը դադարեցրել էր դեռ 2007թ. 2023 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրինագիծ է ներկայացրել Պետդումա՝ չեղյալ հայտարարելու ԵՍԶՈՒ պայմանագիրը, որը հաստատվել է նույն ամսին։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգն ավարտվել է։

Աշխարհում ԱՄՆ Եվրոպա ՆԱՏՕ Ջեյք Սալիվան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին