Լիտվայում մեկնարկել են լեհ զինծառայողների հետ համատեղ զորավարժությունները, որոնց մասին նախապես հայտարարված չէր, երեքշաբթի տեղեկացրել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ըստ ազդանշանի՝ Գիլիցկի 15-րդ մեքենայացված բրիգադի առանձնացված ուժերը դուրս են եկել զորանոցներից եւ շարժվել անծանոթ տեղանքով, Լիտվայի եւ Լեհաստանի BEAR TRAP – 23 զորավարժությունների շրջանակում, որոնք տեղի են ունենում Լիտվայի Հանրապետության տարածքում»,- նշվել է հաղորդագրությունում։