f

Անկախ

Բյուջեում ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է. Աղասի Թավադյան


Տնտեսագետ Աղասի Թավադյանը դիտարկել է Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և ծրագրային փոփոխությունները։

«Ընդհանուր առմամբ բյուջեն 2018 թվականից ի վեր աճել է 2 անգամ։ 2018 թվականին պետական բյուջեի նախատեսվող ծախսերը կազմել են 1.46 տրիլիոն դրամ, իսկ 2024 թվականեն արդեն 3.02 տրիլիոն դրամ։ ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 %ը, որի հետևանքով պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կարող է կազմել 48.4 %։

Նշենք, որ 2018 թվականի կտրվածքով դեպի ՌԴ արտահանումը կազմել էր 667 մլն դոլար և ֆիզիկական անձանց կողմից կատարված բանկային փոխանցումները կազմել էին 1,049 մլն դոլար։ Համեմատած 2023 թվականի սեպտեմբերին 12 ամսվա կտրվածքով դեպի ՌԴ արտահանումը կազմել է 2,965 մլն դոլար, իսկ բանկային փոխանցումները 4,282 մլն դոլար։ Այս 6 տարիների ընթացքում բյուջետային ծախսերը աճել են 2 անգամ, իսկ դեպի Ռուսատան արտահանումը աճել է 4.4 անգամ և ֆիզիկական անձանց կողմից բանկային փոխանցումները 4 անգամ։

Ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի բյուջեի ծրագրի աճին վերջին վեց տարիների ընթացքում: Հայաստանի բյուջեի պլանը առանցքային դեր է խաղում հայաստանի զարգացման գործում և նախանշում է զարգացման ուղվածությունը։

2018 թվականից սկսած 1,465 մլրդ դրամի չափով բյուջեի ծախսերը հետևողական աճ են ցույց տվել։ 2019 թվականին գրանցվել է 12.5% աճ՝ բյուջետային ծախսերը կազմել են 1,648 մլրդ դրամ։ 2020 թվականին բյուջեի նախատեսված ծախսերը դրական աճը շարունակվել է 12,6%՝ հասնելով 1,856 մլրդ դրամի։ 2021 թվականը այս երկնիշ աճի շխղաթյի մեջ բացառություն է եղել՝ -0,3% աճ, կազմելով 1,851 մլրդ դրամ։ Սա պայմանավորված է նախորդ տարվա խոշոր մարտահրավերներով՝ համաճարակով պայմանավորված տնտեսական խթաննորեվ և 2020 թվականի 44-օրյա պատերազմով։ 2022 թվականը գրանցել է տպավորիչ՝ 18,0% աճ, որի արդյունքում պլանավորված ծախսերը կազմել են 2,184 մլրդ դրամ։ 2023 թվականին բյուջեի ծախսերի աճը կազմել էր 18,6 տոկոս` հասնելով 2,591 մլրդ դրամի։ Նույնքան լավատեսական է 2024-ի պետական բյուջեի նախագիծը՝ 16,5 տոկոս աճով, բյուջեի ծախսերը սահմանվել են 3,017 մլրդ դրամ։

Ամենախոշոր բյուջետային ծախսերի փոփոխությունը 2019-2024 թվականներին.

Այս բաժնում մենք ուսումնասիրում ենք 2019-ից 2024 թվականներին Հայաստանի բյուջեի ամենակարևոր բյուջետային ծախսերի և ուշագրավ փոփոխությունների վրա: Այս թվերը ոչ միայն արտացոլում են երկրի զարգացող առաջնահերթությունները, այլև նրա արձագանքը տնտեսական, քաղաքական և հասարակական մարտահրավերներին:

Կենսաթոշակային ապահովություն և ազգային անվտանգություն։

2019 թվականին բյուջեի ամենախոշոր հոդվածը կենսաթոշակային ապահովությունն էր՝ բյուջեի 18.9%-ով (312 մլորդ դրամ) և երկրորդը՝ ազգային անվտանգությունը՝ բյուջեի 18.2%-ով (301 մլորդ դրամ): Իսկ 2024 թվականին առաջին տեղում ազգային անվտանգությունն է՝ ընդհանուր բյուջեի 18.2%-ով (550 մլորդ դրամ), երկրորդ տեղում՝ կենսաթոշակային ապահովությունը՝ 15.6%-ով (471 մլորդ դրամ)։ Ընդհանուր առմամաբ Ազգային անվտանգության ծախսերը այս 6 տարիների ընթացքում նույնպես աճել են 2 անգամ։

Նոր առաջացած բյուջետային գերակայությունները 2024 թվականին։

2024 թվականի բյուջեի երկու նոր խոշոր հոդվածները արժանի են ուշադրության: Առաջացել են 2 նոր հոդված, որոնք գերակշիռ մասն են կազմում 2024 թվականի բյուջեի պլանի մեջ։ Նախ, «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարության, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» հոդվածը կազմել է բյուջեի 2.9%: Ինչպես նաև առաջացել է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» հոդվածը, որը կազմել է բյուջեի 3.2%-ը: Ընդհանուր առմամաբ այս 2 հոդվածները ուղված են ներքին տնտեսական զարգացման և քաղաքականության մշակման վրա։

Այս փոփոխությունները ցույց են տալիս Հայաստանի արձագանքը նոր մարտահրավերներին ու հնարավորություններին: Նշեք որ «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում» հոդվածը այս տարի աճել է 22.7 %-ով և կազմում է ընդհոնւր բյուջի նախագծի 0.1 %-ը, սա համահունչ է այս տարվա ընդհանուր աճի հետ։ Ըստ մեզ, այս պահին ավելի արդիական է զարգացնել Հայաստանի արտաքին տնտեսական և քաղաքական շահերը, քան ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականություն մշակել և դրա վրա տրամադրել ընդհանուր բյուջեի 2.9 %-ը։

Դիտարկենք նաև այն ծախսային հոդվածները որոնք 2024 թվականի բյուջեում ունեն զգալի կշիռ և գրանցել են ամենամեծ աճը։

Ըստ այդմ, սոցիալական ապահովության ոլորտն աճել է 43 տոկոսով, Կառավարության պահուստային ֆոնդը, 2,6 անգամ, պետական հատվածի արդիկանացման ծրագիրը՝ 5 անգամ,  Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը՝ 41 նգամ:

Այստեղ ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է նախորդ տարվա համեմատ։ 5.8 մլրդ դրամ տրամադրվելու է այս ուղղությամբ և այս հոդվածը կազմելու է բյուջեի 0.2 %-ը։ Մեծացել է պահուսատային ֆոնդը, նախորդ տարվա համեմատ 2.6 անգամ, կազմելով բյուջեի 3.1 %-ը, այսինքն 94 մլրդ դրամ։ Գյուղատնտեսական արդիակականացումը և գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը (փոքր և միջին ձեռնարկություններ) հոդվածների ծախսերը աճել են 2.1 անգամ 2023 թվականի համեմատ։ Այս 2 հոդվածը համապատասխանաբար կազմում են բյուջեի 0.8 և 0.7 %ը։ Զբոսաշրջության զարգացումը աճել է 75.7 %-ով, կազմելով՝ 13.2 մլրդ դրամ։ Ներդրումներ և արտահանման խթանման ծրագիրը աճել է 48.6 %-ով, կազմելով՝ 7.7 մլրդ դրամ։

«Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում» հոդվածը աճել է 2.2 անգամ։ Արցախի կորստից հետո 2.1 անգամ աճել է նաև «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» հոդվածը։

Առավել մանրամասն՝ այստեղ:

Աղասի Թավադյան պետական բյուջե ռազմական բյուջե Հայաստան խմբագրի ընտրանի

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին