f

Անկախ

Շներով զբաղվող վարչությունը թող զբաղվի․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցած երկուշաբթի օրը, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստից հետո, ուշագրավ զրույց է ծավալվել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ քաղաքապետարանի պաշտոնյաների միջեւ, որոնք ի պաշտոնե մասնակցում են այդ նիստերին: Մասնակցում են նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչները: Այդ օրը Ավինյանը սպասել է, որ վերջիններս հեռանան, նախապես քաղաքապետարանի իր ենթականերին տեղեկացրել է, որ առանձին զրույց ունի։

Ապա զգուշացրել է, թե Աստված չանի՝ իմանամ, որ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել եւս՝ նրա հետ հարգալից՝ «պարոն»-ով է դիմել ու կատարել հրամանները։ Իր խոսքում ասել է, որ ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է թափառող շներով զբաղվող վարչությունը զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները։

 

Բանն այն է, որ շորթման մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը` Դոգը, վերջին շրջանում կենտրոնացել է քաղաքային խնդիրների վրա եւ հենց ուղիղ եթերում զանգում է քաղաքապետարանի պաշտոնյաներին ու նրանց հրահանգում-սպառնում, որ եթե մինչեւ իր նշած ժամկետը այս կամ այն բանն արած չլինեն, լավ չի լինի: Ավինյանը շեշտել է, որ Երեւանը մի քաղաքապետ ունի, եւ իրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան։ Ի դեպ, ներկաները հետո տարակուսանք են հայտնել, որ Ավինյանն ընտրվել է նաեւ Դոգի կուսակիցների ապահոված քվորումի շնորհիվ եւ առաջիկայում ավագանու շատ որոշումներ ընդունելու համար նորից նրանց քվեների կարիքը պետք է ունենա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 11․ 23 թ համարում։

թափառող շներ Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին