Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ժամանակավորապես դուրս է բերում բրիտանական դեսպանատան աշխատակիցներին Լիբանանից, հայտնում է Reuters-ը:
Նախարարությունն ավելի վաղ բրիտանացիներին խորհուրդ է տվել չմեկնել Լիբանան՝ հարևան Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտությունների պատճառով և հորդորել է բոլոր բրիտանացիներին, որոնք դեռ երկրում են, հեռանալ, քանի դեռ գործում են կոմերցիոն թռիչքները: