f

Անկախ

Ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել, կրակոցներ արձակել․ ավարտվել է Մխչյանի ռեստորանի մոտ դեպքի նախաքննությունը


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ խուլիգանության, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022թ. հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2022թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Մխչյան բնակավայրի տարածքում գտնվող «Ադանա» ռեստորանային համալիր մոտ, կայանատեղիում մի խումբ անձինք վիճաբանում են, ինչից հետո լսվել են նաև կրակոցներ:

 

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել և հիմնավորվել է հետևյալը: Նոր Խարբերդ գյուղի 25-ամյա բնակիչ Ա.Ղ.-ն  2022թ․ հոկտեմբերի 12-ին «Ադանա» ռեստորանային համալիր մոտ վիճաբանել է քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, ինչից հետո ռեստորանի մոտ է կանչել Հ.Ղ.-ին և Բ.Ա.-ին:

Մեկ այլ անձի անվամբ հաշվառված՝ «Մերսեդես բենց G500» մակնիշի ավտոմեքենայով վերջիններս ժամանել են ռեստորանի մոտ, և նախկինում դատապարտված, 30-ամյա Հ.Ղ.-ն խուլիգանական դրդումներով վեճի է բռնվել 25-ամյա երիտասարդի հետ մինչև այդ վիճաբանած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ:

Հետո իր անձի առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, չենթարկվելով վեճը դադարեցնելուն ուղղված հավաքվածների հորդորներին՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վիճաբանության մասնակիցներին, ապա նախապես իր հետ դեպքի վայր բերված «Բայկալ-442» տեսակի հրազենից կրակոցներ է արձակել՝ իրական վտանգ ստեղծելով այնտեղ գտնվող անձանց կյանքի և առողջության համար, ինչպես նաև վախի և անհանգստության մթնոլորտ առաջացնելով ներկա գտնվողների մոտ:

Նշված գործողությունների արդյունքում խափանվել է ռեստորանային հալիրում տեղի ունեցող արարողության բնականոն ընթացքը, իսկ դեպքի վայրում գտնվող անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Այնուհետև, Հ.Ղ-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, 25-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերել Հ.Ղ.-ի կողմից գործադրված «Բայկալ-442» տեսակի հրազենը, այն պահել և կրել իր մոտ, ապա 2022թ. հոկտեմբերի 14-ին ներկայացել է ոստիկանություն՝ հայտնելով, թե հիշյալ միջադեպի ժամանակ տվյալ հրազենից օդ կրակողը ինքն է եղել՝  այդպիսով աջակցելով Հ.Ղ.-ին:

Բացի այդ, քննությամբ նաև պարզվել է, որ Հ.Ղ-ն ապօրինի կերպով, դիտավորությամբ ձեռք է բերել, պահել ու կրել գործարանային արտադրության, «Մակարով» տեսակի ատրճանակի կոնստրուկցիա ունեցող դետալների և ինքնաշեն փողի օգտագործմամբ պատրաստված հրազեն՝ իր պահեստատուփով և 8 փամփուշտով: Նշված հարզենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտները հայտանաբերվել են Հ․Ղ․-ի անձնական խուզարկությամբ՝ 2023թ. մարտի 3-ին հետախուզման մեջ գտնվող նշված անձին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելուց, ձերբակալելուց և ոստիկանության Արտաշատի բաժնին տեղափոխելուց հետո:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 25-ամյա երիտասարդին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 474-րդ հոդվածների (հանցանք կատարած անձին աջակցելը) 1-ին մասերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով։

Հ.Ղ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որ կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որն ավելի ուշ  փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված՝ գրավով՝ 4,000,000 ՀՀ դրամի չափով:

Վարույթից անջատված՝ վերոնշյալ հանցավոր արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, հիշյալ 2 անձանց վերաբերյալ մեղադրական եզարակացութամբ, ուղարկվել են դատարան:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ու քննչական անհրաժեշտ միջոցառումներ առերևույթ խուլիգանությանը մասնակից անձանց բոլորի ինքնությունները պարզելու, ապօրինի զենքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտե կրակոցներ ծեծ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին