f

Անկախ

Տարբեր երկրներից 300 մասնակից՝ ԵՊԲՀ տանիքի ներքո․ անցկացվեց լաբորատոր բժշկության ոլորտի 1-ին միջազգային համաժողովը


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովը, որն ընդգրկեց զեկույցներ, դասախոսություններ, ցուցահանդեսային և մշակութային մաս:

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այս միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Վրաստանից, ինչպես նաև Չինաստանից։

Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց, որ կլինիկական լաբորատոր ախտորոշումը շատ կարևոր է՝ ախտաբանությունից մինչև ամենանուրբ անձնականացված մոտեցում՝ մոլեկուլյար գենետիկ ախտորոշում։ «Լաբորատոր ճիշտ ախտորոշումից է կախված հիվանդության բուն ախտորոշումը, ինչպես նաև դրա բուժման արդյունավետությունը։ Լաբորատոր ճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս ավելի թիրախային բուժում նշանակել։ Առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքը մեծապես պայմանավորված է կլինիկական լաբորատոր ախտորոշիչ գործիքակազմի լայն սպեկտրով՝ սկսած արյան պարզ ընդհանուր հետազոտությունից՝ վերջացրած բարդ մոլեկուլյար գենետիկ հետազոտություններով», - նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ լաբորատոր ճիշտ ախտորոշումը կարևոր է նաև մարդու բնական առողջությունը հասկանալու համար։

Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Զարուհի Գևորգյանն իր խոսքում նշեց․ «Լաբորատոր բժշկի գործը միշտ ամենաանտեսանելին է հիվանդանոցային կառույցներում, բայց հենց այդտեղից է սկսվում ճիշտ բուժման հիմքը։ Յուրաքանչյուր հետազոտություն սոսկ սրվակ չէ, այլ՝ մարդկային ճակատագիր, այս գիտակցումը պետք է ունենանք բոլորս և մեր մասնագիտությանը վերաբերվենք խիստ պատասխանատվությամբ, ինչի մասին ես միշտ ասում եմ իմ գործընկերներին, ուսանողներին։ Շատ հպարտ եմ, որ մեր ամբիոնը կարողացավ այսօր կազմակերպել նմանատիպ միջոցառում՝ իր տեսակով առաջինը և եզակին։ Չնայած նրան, որ խոսում ենք տարբեր լեզուներով՝ մենք ունենք մեկ ընդհանուր լեզու՝ լաբորատոր լեզուն։ Այսօր այստեղ չկան ուրիշ, միջանկյալ մասնագետներ։ Մենք հավաքվել ենք, որպեսզի կարողանանք խոսել, կիսվել, քննարկել մեր բոլոր նորությունները, հաջողություններն ու անհաջողությունները, ինչպես նաև ապագա տեսլականը, որպեսզի հասկանանք՝ ինչպես դառնալ օգնող օղակ մեր բուժող բժիշկների համար։ Մեր նպատակն է սա դարձնել ավանդույթ և ամեն աշուն Երևանում՝ բժշկական մայր բուհի տանիքի ներքո, հավաքել լաբորատոր ոլորտի մասնագետներին»։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ԴՊԲՈՒՀ ԼՄԿ ՇՄԿՌԲԱ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ՝ լաբորատոր իմունոլոգիայի կուրսով, ԱՊԲՀ-ի լաբորատոր բաժնի վարիչ, Շտապ օգնության Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ ՄԱԴ, Լաբորատոր բժշկության ֆեդերացիայի փոխնախագահ Միխայիլ Գոդկովը նկատեց, որ ռուս մասնագետները հայ լաբորատոր մասնագետներից սովորելու շատ բան ունեն։ «Հուսով եմ՝ մենք ևս ձեզ հետ կիսելու բան ունենք։ Մենք կարիք ունենք նմանատիպ քննարկումների, նույնիսկ՝ բանավեճերի, նոր բացահայտումների, ձեռքբերումների։ Այս դժվարին ժամանակներում հրաշք է, որ մենք ձեզ հետ միասին կարողացանք կազմակերպել այս գիտաժողովը։ Իհարկե, շատ կարևոր է Զարուհի Գևորգյանի ներդրումը, և ես ընդունում եմ նրա հրավերը՝ դարձնելու այս համաժողովն ավանդական, ամենամյա։ Մենք սպասում ենք, որպեսզի դուք մատնանշեք ձեզ հետաքրքրող թեմաները», - շեշտեց Միխայիլ Գոդկովը՝ կոչ անելով միասին ձևավորել հաջորդ հանդիպման օրակարգը։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը ներկայացրեց բժշկական լաբորատորիաների համար ներկայացվող միջազգային չափանիշները և իրավիճակը Հայաստանում։

Ռուսական «Լաբորատոր ծառայություն» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Մոշկինն անդրադարձավ լաբորատոր ախտորոշման ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ ընդգծելով պացիենտին վնաս չհասցնելու նպատակով ռիսկերը չթաքցնելու կարևորությունը։

Հայաստան ԵՊԲՀ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին