f

Անկախ

Դասականը․ Ավետիք Իշխանյան


Որոշել էի, այլևս չանդրադառնալ դասական քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի գործունեությանը կամ ավելի ճիշտ՝ խոսքերին, համարելով, որ ժամանակին գրված հոդվածը բավարար է։ Ինչու խոսքերին, քանի որ իրականում, Էդմոնը  բարձր վարձատրվելուց, կյանքը վայելելուց բացի, ընդունակ չէ որևէ օգտակար գործ կատարելու, այլ միայն, ամենայն լրջությամբ հիմնավորում է իր տիրակալ, Արցախն ուրացած արարածի գործերն ու մտքերը։

Մի կերպ որոշեցի ինձ ստիպել և լսել Էդմոնի հարցազրույցը տրված 24News.am լրատվամիջոցին։

Լսեցի ու ․․․ զզվեցի։ Եթե Էդմոնին անձամբ չճանաչեի, նրա մասին կմտածեի, թե նա ընդամենը դասերն անգիր արած, տրամաբանությունից զուրկ, «գերազանցիկ» աշակերտ է և այդ դպրոցական տարիքից և կաղապարից դուրս չի եկել։ Կարծում եմ, որ հազար անգամ ավելի լավ է լինել  խոսքերն անգիր արած, տրամաբանությունից և սկզբունքներից  բացարձակապես զուրկ անմեղսունակ, քան հանուն սեփական բարօրության , ընկնել քեզ հրապարակային նվաստացնող և ծեծուջարդ տվող դավաճանի ոտքերը։ Իր ողջ հոգով և մարմնի տարբեր մասերով, սույն դասական, լուսավոր գործիչը պաշտպանում էր Արցախն ուրացած, բայց իրեն և կնոջը պաշտոններ և Երևանում բնակարան նվիրած, իր տիրակալ-դավաճանի թեզերը։ Որպես իր խոսքերի հիմնավորում, ինչպես նաև ունկնդրի վրա տպավորություն թողնելու համար, Էդմոնը հաճախակի գործածում էր մոդայիկ «նարատիվ», ինչպես նաև «քեյս», «լոբբինգ», «կոսմոնավտ», «խոսույթ» բառերը։ Հետևելով իր տիրակալի դավաճանական մտքերին՝ էդմոնը նույնպես ուրացավ Արցախը և «հիմնավորեց», խաղաղության անվան տակ, սպասվելիք հերթական կապիտուլյացիան։ Էդմոնն, իբր ունենալով սեփական կարծիք, լուրջ դեմքով ասում է, որ դեմ է Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը, այն համարելով վտանգ ազգային անվտանգությանը։ Փաստորեն, ըստ Էդմոնի, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի համայնքն ու նրա ղեկավարությունը, որի հետ Բաքվում հանդիպում է Էդմոնի կողմից երկրպագելի եվրոպայի թիվ մեկ իրավապաշտպան, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Հայաստանի անվտանգությանը վտանգ չեն ներկայացնում, ի տարբերություն Արցախի պետական մարմինների։Հավանաբար, ըստ Էդմոնի՝ Հայ Առաքելական եկեղեցին, չլուծարելով Արցախի թեմը,նույնպես  վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը։Ա՛յ, Էդմոն, իրականում, քո տիրակալը, դու անձամբ և տիրակալիդ մյուս բոլոր ստրուկներդ եք վտանգ ներկայանում Հայաստանի անվտանգությանը։ Եվ քանի դեռ դուք կաք և իշխանության եք, Հայաստանը ապագա չունի։

Էդմոնն իրեն համարում է դասական քաղաքական գործիչ՝ վարկաբեկելով «դասական» բառի իմաստը։ Հայտնի են դասական գրականություն, երաժշտություն, հետևաբար նաև դասական գրողներ, երգահաններ եզրերը։ Օրինակ, դասական գրող և երգահան են Հովհաննես Թումանյանը և Արմեն Տիգրանյանը։

Փաստորեն, ի տարբերություն գրողների, երգահանների և այլ մասնագիտությունների, ըստ Էդմոնի, դասական քաղաքական գործիչ նշանակում է անտաղանդ, սկզբունքներ չունեցող, հարմարվող, նյութապաշտ, հայրենիքն ուրացող անձնավորություն։ Ո՛չ Էդմոն, դու՛, քո տիրակալն, ինչպես նաև քպ-ական ու լուսավորական բոլոր գործիչներդ, ոչ միայն դասական, այլև արդիական քաղաքական գործիչներ չեք, դուք նույնիսկ չեք ձգում ռաբիս, գավառական գործիչ լինելու պատվին։ Դուք ընդամենը քաղաքական գործչի դիմակի տակ թաքնված վաճառականներ եք, ինչպես Խաչատուր Սուքիասյանը և շահույթ եք ստանում հայրենիքի վաճառքից։

Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան Էդմոն Մարուքյան Արցախ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին