Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ իսրայելցի զինվորները հյուսիսից խորացել են Գազայի հատվածում և դիրքեր գրավել ափի երկայնքով:
«Ցամաքային գործողությունների ընդլայնման շրջանակներում անցած շաբաթ 36-րդ դիվիզիան գործել է Գազայի հատվածի հյուսիսում և հասել դիրքեր Գազայի ափերի երկայնքով․․․«Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերի ընթացքում 36 - րդ դիվիզիան խոցել է ՀԱՄԱՍ-ին պատկանող ավելի քան 1,6 հազար օբյեկտ», - ասվում է բանակի Telegram-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում դիվիզիայի զինվորները ՀԱՄԱՍ-ին պատկանող մոտ 50 օբյեկտ են խոցել, այդ թվում՝ ուղեկալներ, ռազմական դիրքեր, ստորգետնյա ենթակառուցվածքներ եւ շարժման անդամների տեղակայման վայրեր, ինչպես նաեւ մերձամարտում չեզոքացրել են հակառակորդներին: