f

Անկախ

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան գործունեությունը շարունակում է Հայաստանում․ ԱՖՖ փոխնախագահ․


Բռնի տեղահանումից հետո արցախցի ֆուտբոլիստները ծանր վիճակում են: Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է գործունեությունը Երեւանում, բայց հավաքականի հետ կապված ծրագրեր դեռ չկան: Երեւանում գործունեությունն է շարունակում «Լեռնային Արցախ» ակումբը: Թիմն ամբողջությամբ պահպանված է եւ այժմ խաղում է Առաջին խմբում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:

Պարոն Ավանեսյան, բռնի տեղահանումից հետո ի՞նչ կարգավիճակ ունի Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան, գործունեություն ծավալո՞ւմ է, թե՞ ոչ:

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան գործունեությունը շարունակում է Հայաստանում եւ համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ֆուտբոլի Արցախի հավաքականի հետ կապված դեռեւս ծրագրեր չունենք, բայց ֆեդերացիան աշխատանքը կատարում է: Հայաստանի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության մեջ ենք: Որեւէ խնդիր չունենք, մեծ աջակցություն ենք ստանում ՀՖՖ-ից:

Հոգեբանական ի՞նչ վիճակում են բռնի տեղահանված ֆուտբոլիստները: Ինչպե՞ս են հաղթահարում այս շրջանը:

Բոլորի մոտ էլ ծանր վիճակ է: Հավաքականի ֆուտբոլիստներին հրավիրել ենք «Լեռնային Արցախ» ակումբ: Նրանք այժմ ադապտացիայի փուլում են: Ծանր վիճակ է, բայց հույս  ունեմ, որ նրանց մոտ ամեն ինչ կկարգավորվի եւ շուտ կընդգրկվեն ֆուտբոլի մեջ:

ConIFA-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու D խմբի Աբխազիա - Արցախ ընտրական հանդիպումը հետաձգվել էր եւ պետք է անցկացվեր մինչեւ հոկտեմբերի 30-ը: Կա՞ որեւէ հստակություն այս հարցում: Մասնակցելո՞ւ եք խաղին, եթե անցկացվի:

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA-ի) Աբխազիա -Արցախ հանդիպման մասով դեռ որեւ հստակություն եւ տեղեկություն չկա: Տեղյակ չենք, թե ինչ է լինելու: Եթե հրավեր ստանանք, այդ ժամանակ կկարգավորենք այս հարցը, կհասկանանք, թե ինչ ենք անելու: Առայժմ որեւէ տեղեկություն չունենք՝ անցկացվելու է, թե ոչ: 

«Լեռնային Արցախ» ակումբը շարունակո՞ւմ է բնականոն գործունեությունը:

«Լեռնային Արցախ» ակումբը շարունակում է գործունեությունը:  Թիմը պահպանվել է, տեղափոխվել է Երեւան: Այժմ մասնակցում ենք Հայաստանի Առաջին լիգային: Հերթական խաղը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, որտեղ կմրցենք «Արարատ 2» թիմի հետ: Ակումբի գործունեությունը նորմալ շարունակվում է: Մարզումներն անցկացնում ենք Ձորաղբյուրում՝ «Արարատի» մարզական համալիրում: Խաղերը նույնպես այնտեղ ենք անցկացնում: Թիմն ամբողջությամբ պահպանված է, բոլորը տեղափոխվել եւ ֆուտբոլային կարիերան շարունակում են Հայաստանում: Մեզ հետ են նաեւ լեգեոներները:

ԱՖՖ տեղահանված արցախցիներ ֆուտբոլ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին