f

Անկախ

ՔՊ փոխմարզպետը հարստացել է ու թանկարժեք մեքենաներով է շրջում. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը 2022 թվականի փետրվարին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:

Հենց այսպես էլ, պաշտոնական դիրքի շնորհիվ, Բաբայանը հարստացել եւ մոռացել է անցյալը։ Երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, նա վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նրան տեսել են Rolls Royce մակնիշի մեքենայի ղեկին:

Հավելենք նաեւ, որ փոխմարզպետի պաշտոնը ստանձնելիս նրա ամսական եկամուտը կազմել է 150 հազար դրամ, որով դժվար թե նույնիսկ մեքենա գնել կարողանար, իսկ այսօր ցուցադրաբար վարում է գրեթե 30 մլն եւ ավելի արժողությամբ մեքենա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ եւ դրանից հետո շարունակաբար խոսում է այն մասին, թե այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Այդ խոսքերին զուգահեռ՝ կոմբինատի ղեկավար պաշտոններում եւ բաժնեմասերում ընդգրկվեցին ՔՊ-ականներ, ինչպիսիք են Նարեկ Բաբայանը, Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ Տիգրան Ավինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 2022 թվականին ստացել է 5 մլն 212 հազար դրամ։ Բաբայանի դեպքում ամեն ինչ այլ է. նա ոչնչից դարձավ Փաշինյանի մտերիմը եւ սիրելին, ապա գրավեց գայթակղիչ պաշտոնները։

Նկատենք, որ մարզպետի տեղակալ եղած ժամանակ մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով․ օրինակ՝ բացել է «Նար-Ար» անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն։

Նրա մասին մյուս բացահայտումները՝ առաջիկայում»:

Հայաստան Սյունիքի մարզ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Նարեկ Բաբայան Կոռուպցիա

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին