f

Անկախ

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 12,1%-ով


Ներքին գործերի նախարարությունում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023-ի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունը վարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

«Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:

Զեկուցողը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վարդան Վարդանյանն արձանագրեց, որ 2023 թ. ինն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 12,1%-ով: Գրանցված 29 682 դեպքերի գերակշիռ մասը՝ 81,1%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 680-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է սպանությունների թվի աճով։ Հարկ է նշել, որ ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխություններով պայմանավորված՝ 2022 թ․ հուլիսի 1-ից հանկարծամահության դեպքերով ևս նախաձեռնվում են վարույթներ սպանության հատկանիշներով, ինչով էլ պայմանավորված է տվյալ հանցատեսակի կտրուկ աճը։ Իրական սպանությունների թիվն աճել է 10-ով։

Ըստ առանձին հանցատեսակների` աճել են սպանության, սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը:

Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճի պարագայում՝ 56,7%-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1141 (2022 թ.՝ 913) միավոր զենք:

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործության դեպքերի 66,6%-ով հայտնի է հանցանք կատարած անձը:

Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%:

Գողության դեպքերը նվազել են 34,3%-ով։ Դրանցից 1375-ը տրանսպորտային միջոցներից կատարված գողություններ են, 684-ը՝ գրպանահատության դեպքեր: Բնակարանային գողության դեպքերով գրանցված 603 հանցագործություններից 264-ը կատարվել է Երևան քաղաքում, 339-ը՝ մարզերում։

Հաշվետու ժամանակահատվածում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը (974-3351): Դրան զուգընթաց, նախորդ տարվա համեմատությամբ 44,2%-ով նվազել են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, որոնց գերակշիռ մասը՝ 83 դեպք, կատարվել է փոստային առաքանիների միջոցով։ Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 397 (134) դեպք, որից 108-ը՝ թմրամիջոցներ իրացնելու (37), իսկ 289-ը՝ ձեռք բերելու դեպքեր են (97)։

Կատարված աշխատանքների արդյունքում արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 87 (17) համացանցային հարթակի գործունեություն, որոնց վարողները ձերբակալվել են։ Միաժամանակ, մոտ 50 հարթակներ էլ իրենց գործունեությունը դադարեցրել են ինքնաբերաբար։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 110 կգ (68 կգ 973) տարբեր տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 227,3 գրամ (331,6) հոգեմետ նյութ և 0,126 կգ (0,064) պրեկուրսոր:

2023 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 1088 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք (2022 թ.՝ 606), որից 458-ը (163)՝ կաշառակերության, 55-ը (87)՝ վստահված գույքը հափշտակելու, 122-ը (50)՝ պաշտոնեական կեղծիքի, 435-ը (291)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և այլ դեպքեր են: Նշված դեպքերից 201-ը կամ 18,4%-ը հայտնաբերվել է ոստիկանության մարմինների կողմից (2022 թ. 9 ամիս՝ 101-ը կամ 16․6%-ը)։ Նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական վարույթներով իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 4 մլրդ 739 մլն ՀՀ դրամի և 17 հազար ԱՄՆ դոլարի վնաս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման նպատակով ՆԳՆ ղեկավարությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: 2023 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1270 (1350) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 458 (546) ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով նախաձեռնվել է 301 քրեական վարույթ՝ 314 անձի նկատմամբ (257 դեպք՝ 266 անձի նկատմամբ)։

Նշվում է, որ հաշվետու զեկույցին հաջորդած առարկայական քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ են տվել համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ օպերատիվ խորհրդակցության ավարտին, գնահատելով ոստիկանության ծառայության կատարած աշխատանքը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է նաև առկա թերացումներն ու խնդիրները և համապատասխան հանձնարարականներ տվեց սեղմ ժամկետում դրանց վերացման ուղղությամբ:

Նա անդրադարձել է նաև ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես, ատեստավորման գործընթացին, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները:

Օպերատիվ խորհրդակցությունը շարունակել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ծառայությունների և տարածքային բաժինների կոնկրետ խնդիրներին:

Հայաստան ՆԳ նախարարություն հանցագործություններ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին