f

Անկախ

Սեպտեմբերին Երևանում զանգվածային հավաքներին առնչվող վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 60 անձի նկատմամբ


ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։

«Ըստ այդմ՝ կատարված վերոնշյալ բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 34 քրեական վարույթ։ Դրանցից 2-ը վերաբերում են սեպտեմբերի 19-ին և 20-ին Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի դիմաց կազմակերպված և իրականացված զանգածային անկարգությունների փաստերին, մյուսները՝ հրապարակայնորեն զանգվածային անկարգությունների, կամ բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելուն, գույքի վնասմամբ, անձանց նկատմամբ բռնություններով ուղեկցվող խուլիգանություններին, հավաքի մասնակիցների կողմից ապօրինի սառը զենք կրելուն, հավաքի մասնակցի մոտ ապօրինի պահվող թմրամիջոցի հայտնաբերմանը, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ, միջամտելուն և այլն։

Նախաձեռնված քրեական վարույթների մի մասը միացվել և քննությունը շարունակվել է ընդհանուր վարույթների շրջանակներում։ Առանձին քրեական վարույթներ քննչական ենթակայության կարգով փոխանցվել են այլ մարմնի։

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով տարբեր հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով, ինչպես նշված օրերին, այնպես էլ դրանից հետո, ձերբակալվել է ակցիաների մասնակից ընդհանուր 64 անձ։ Սեպտեմբերի 19-ին և 20-ին կատարված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում, ինչպես համապատասխան հրապարակային տեսագրությունների զննությամբ, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով իրականացվել է այդ հանցավոր գործողություններին մասնակից անձանց նույնականացմանն ուղղված ծավալուն աշխատանք։ Դրանց արդյունքներից ելնելով՝ կայացվել են արդեն ինքնությունը պարզված, նույնականացված և գործողություններն անհատականացված անձանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու որոշումներ, ինչի կատարմանը, ինչպես նաև հանցավոր արարքներում ներգրավված որոշ անձանց ինքնությունը պարզելուն ուղղված գործողությունները շարունակվում են նաև ներկայում։   

Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 60 անձի նկատմամբ, որոնցից՝ 4-ը՝ անչափահաս, 2-ը՝ կին։ Նրանցից՝

  • 46-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված), որոնցից մեկի դեպքում՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդված) հետ համակցությամբ,
  • 7-ի նկատմամբ՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդված), կամ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդված), կամ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի տարբեր մասերով),
  • 4-ի նկատմամբ՝ պաշտոնատար անձի (ոստիկանի) օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ, միջամտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս),
  • 3-ի նկատմամբ՝ խուլիգանություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի տարբեր մասերով)։

Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։

Հանրային քրեական հետապնդման ենթարկվող 8 անձ գտնվում է հետախուզման մեջ։

Ներկա պահի դրությամբ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 7 անձի վերաբերյալ 5 քրեական վարույթ, որոնցից 4-ի նյութերն արդեն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Ավարտված վարույթներից՝

  • մեկը՝ երեք անձի մասով, վերաբերում է սեպտեմբերի 20-ի զանգվածային անկարգություններին մասնակցությանը,
  • մեկը՝ մեկ անձի վերաբերալ, վերաբերում է առերևույթ զանգվածային հավաքի մասնակցի կողմից իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը (անջատված մասով),
  • մեկը՝ մեկ անձի վերաբերյալ, վերաբերում է համացանցի միջոցով բռնությունների և դրանց արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն,
  • երկուսը՝ երկու անձի վերաբերյալ, վերաբերում է ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելուն։

Մյուս քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

բողոքի ցույցեր քրեական հետապնդում Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին