f

Անկախ

Կկարողանա՞ Իսրայելը հասնել իր նպատակներին Գազայի հատվածում և ինչպե՞ս կանդրադառնա պաղեստինա-իսրայելական ռազմական բախումն աշխարհի վրա


Գրեթե 1 ամիս տևող իսրայելա-պաղեստինյան ռազմական բախումների հետևանքով զոհվել է մոտ 9 հազար պաղեստինցի, 1400 իսրայելցի, 200-ից ավել իսրայելցիներ էլ գերեվարված են ՀԱՄԱՍ խմբավորման կողմից: Իսրայելն ավարտին է հասցրել  Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ հայտարարելով, որ իր ցամաքային գործողության նպատակն է իսպառ վերացնել ՀԱՄԱՍ խմբավորումը, որը վերահսկում է 2 մլն-ից ավել բնակչություն ունեցող Գազայի  հատվածը: Իսրայելի առաջնորդները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը կջնջվի աշխարհի երեսից, իսկ  Գազայի հատվածն այլևս չի լինի նախկինը։ Իսրայելում համոզված են՝ իրենց երկրի  գոյության հաջորդ 75 տարիները մեծապես որոշվելու են այս պատերազմի ելքով:

Հիշեցնենք՝ հակամարտությունը սրվել է հոկտեմբերի 7-ից, երբ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները, անցնելով սահմանը, հարձակվեցին Իսրայելի բնակավայրերի վրա: Ի պատասխան Իսրայելն արդեն մեկ ամիս է, հարվածներ է հասցնում Գազայի հատվածի տարբեր կետերին, թիրախավորելով այդ թվում և խաղաղ բնակչությանը: Իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են անգամ սպիտակ ֆոսֆորի կիրառության մասին: Խաղաղ բնակչության շրջանում հազարավոր զոհերը և արգելված զենքերի կիրառումը, սակայն, Իսրայելին խոչընդոտ չեն իր նպատակին հասնելու հարցում, քանի որ աշխարհը բավարարվում է կոչերով և որևէ գործուն քայլի չի դիմում:

ԲիԲիՍի-ն, անդրադառնալով Իսրայելի սահմանած նպատակին, հարց է բարձրացնում՝ իրատեսակա՞ն է արդյոք նման նպատակը:

Գազայի հատված ներխուժումը ինքնաբերաբար նշանակում է կռիվ խիտ քաղաքային տարածքներում և հսկայական վտանգներ է պարունակում այդ գոտու քաղաքացիական բնակչության համար, որը կազմում է ավելի քան երկու միլիոն մարդ: Բարդ խնդիր է նաև տարբեր վայրերում պահվող 239 պատանդների փրկությունը: 

«Ես չեմ կարծում, որ Իսրայելը կարող է վերացնել ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամի, քանի որ դա կնշանակի ոչնչացնել արմատական ​​իսլամի գաղափարը, - ասում է Իսրայելի բանակային ռադիոյի ռազմական վերլուծաբան Ամիր Բար Շալոմը:- Բայց այն կարող է այնքան թուլանալ, որ կորցնի իր բոլոր գործառնական հնարավորությունները»:

ՀԱՄԱՍ-ի թուլացումը կարող է ավելի իրատեսական նպատակ լինել, քան այն ամբողջությամբ վերացնելը

Իսրայելն արդեն չորս անգամ կռվել է ՀԱՄԱՍ-ի հետ, սակայն չի կարողացել կասեցնել Գազայի հատվածից իր տարածքի վրա հրթիռային հարձակումները։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել է, որ գործողության հիմնական նպատակն է ՀԱՄԱՍ-ին զրկել ռազմական հնարավորություններից, որոնք նրան հնարավորություն կտան «սպառնալ Իսրայելին կամ սպանել Իսրայելի քաղաքացիներին»:

Թել Ավիվի համալսարանի Պաղեստինի ուսումնասիրությունների ֆորումի տնօրեն Մայքլ Միլշտեյնը համաձայն է, որ ՀԱՄԱՍ-ի  ոչնչացումը շատ դժվար կլինի։ Նրա կարծիքով, միամտություն կլինի հավատալ, որ հնարավոր է արմատախիլ անել այս խմբավորման գործունեության հիմքում ընկած գաղափարախոսությունը։

 ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը կազմում է ավելի քան 25 հազար մարդ։ Միաժամանակ, Միլշտեյնի խոսքով, ևս 80-90 հազար մարդ  ապահովում է  նրա սոցիալական ենթակառուցվածքը։ 

 Ցամաքային ռազմագործողությունը լի է վտանգներով

Իսրայելի իշխանությունները զգուշացրել են իրենց քաղաքացիներին պատրաստվել երկարատև պատերազմի։ Բանակ են զորակոչվել ռեկորդային թվով պահեստազորայիններ։ Ընդհանուր առմամբ, զինված ուժերը համալրվել են 360 հազար մարդով։

Սակայն հարց է, թե որքան ժամանակ Իսրայելը կարող է շարունակել այս ռազմագործողությունը այն պարագայում, երբ միջազգային հանրության կողմից ավելի ու ավելի շատ են հրադադար սահմանելու պահանջներ հնչում, իսկ ՄԱԿ-ն ահազանգում է ծավալվող հումանիտար աղետի մասին:  

«Կառավարությունն ու զինվորականները զգում են, որ ունեն միջազգային հանրության, առնվազն արևմտյան առաջնորդների աջակցությունը: Գաղափարը հետևյալն է. մոբիլիզացնենք ջանքերը, քանի դեռ  ժամանակ ունենք», - ասում է Յոսի Մելմանը, Իսրայելի անվտանգության և հետախուզության առաջատար լրագրողներից մեկը:

 Բայց նա ենթադրում է, որ վաղ թե ուշ Իսրայելի դաշնակիցները կմիջամտեն, քանի որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մեծանում է: 

Հարևանները ուշադիր հետևում են

Մեկ այլ գործոն, որը կարող է ազդել ցամաքային գործողության տևողության և արդյունքի վրա, Իսրայելի հարևանների արձագանքն է։ 

Այժմ ուշադրության կենտրոնում է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը։ Մարդասիրական օգնությունը դրանով անցնում է միայն սահմանափակ քանակությամբ։ Անցակետի մյուս կողմում՝  Գազայում արգելափակված օտարերկրացիները, ինչպես նաև օտարերկրյա անձնագրեր ունեցող պաղեստինցիները, սպասում են հեռանալու թույլտվությանը։

 «Որքան շատ տուժեն Գազայի բնակիչներն  Իսրայելի ռազմական արշավի հետևանքով, այնքան ավելի մեծ ճնշում կգործադրվի Եգիպտոսի վրա՝ պաղեստինցիներից երես թեքելու համար», - ասում է Օֆիր Ուինթերը Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտից:

 Բայց Կահիրեն թույլ չի տա Գազայի բնակիչներին զանգվածաբար մուտք գործել Հյուսիսային Սինայ։ Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ Սիսին հայտարարել է, որ Գազայի բնակիչներին Սինայ տեղափոխելու ցանկացած փորձ փողոց դուրս կբերի բողոքող միլիոնավոր եգիպտացիների։

 Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը նույնպես չի ցանկանում ընդունել Գազայից փախստականներին : «Ոչ մի փախստական ​​Հորդանանում և ​​Եգիպտոսում», - ասել է  թագավորը: 

Իսրայելի հյուսիսային սահմանը Լիբանանի հետ նույնպես մեծ ուշադրություն է պահանջում, քանի որ ​​«Հըզբոլլահ» խմբավորումը կարող է երկրորդ ճակատ բացել:  Նման սպառնալիք է հնչեցրել նաև Իրանը` «Հըզբոլլահի» գլխավոր դաշնակիցը:

Ո՞րն է Իսրայելի վերջնական նպատակը Գազայում

Եթե ​​նպատակը ՀԱՄԱՍ-ի զգալի թուլացումն է, ապա հարց է առաջանում, թե ինչ ուժ  պետք է փոխարինի նրան։ 

2005 թվականին Իսրայելը դուրս բերեց իր բանակը Գազայի հատվածից և տարհանեց հազարավոր վերաբնակիչների: Այդ երկրի իշխանությունները վստահեցնում են, որ չեն պատրաստվում մնալ Գազայում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես կարծում է, որ մնալը մեծ սխալ կլինի։ 

Բայց իշխանության վակուումը կարող է շատ լուրջ ռիսկեր ստեղծել: Մայքլ Միլշտեյնն ասում է, որ Իսրայելը կարող է լուծել մեկ խնդիր և ստեղծել տասը նորը։

 Օֆիր Վինթերը ենթադրում է, որ ՀԱՄԱՍ-ի թուլացումը կարող է ճանապարհ հարթել Պաղեստինի ինքնավարության  իշխանությունների աստիճանական վերադարձի համար Գազա, որը Համասի ջանքերով տապալվեց  2007 թվականին:

 Պաղեստինի ինքնավարության  իշխանություններն այժմ  մասամբ վերահսկում են  Արևմտյան ափը, սակայն նրանց  դիրքերն այնտեղ թույլ են, և Գազա վերադառնալն էլ ավելի դժվար կլինի: 

Միջազգային հանրությունը կարող է ինչ-որ ժամանակավոր լուծում առաջարկել, ինչպես օրինակ Կոսովոյում, որը կառավարվում էր ՄԱԿ-ի կողմից 1999 թվականին սերբական բանակի դուրսբերումից հետո։ Բայց Իսրայելում ՄԱԿ-ին չեն վստահում։

 Ըստ Միլշտեյնի, մեկ այլ տարբերակ կարող է լինել Գազայի վարչակազմի ստեղծումը տեղական քաղաքապետերից և կլանների ու հասարակական կազմակերպությունների առաջնորդներից՝  Եգիպտոսի, ԱՄՆ-ի, ՊԻԻ  և արաբական երկրների մասնակցությամբ:

Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնումը կարող է վտանգ ներկայացնել համաշխարհային տնտեսության համար

Համաշխարհային տնտեսությունը, որը դեռևս վերականգնվում է  կորոնավիրուսային համավարակից հետո  և փորձում է հարմարվել Ուկրաինական պատերազմին, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների բռնկումից հետո հայտնվել է  նոր ճգնաժամի շեմին։ Ռազմական գործողության՝ համաշխարհային տնտեսության վրա բացասական ազդեցություն ունենալու հավանականությունը ցածր է, քանի դեռ այն լոկալ բնույթ է կրում: Սակայն պատերազմում  այլ երկրների ներգրավումը  կհանգեցնի էներգակիրների գների կտրուկ աճին և կհարվածի համաշխարհային տնտեսության աճի տեմպերին, գրում է Նյու Յորք թայմսը: 

Համաշխարհային բանկի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ համաշխարհային տնտեսությունը բախվում է միաժամանակ երկու էներգետիկ ցնցումների։ Խոսքը Ուկրաինայում զինված հակամարտության և Գազայի հատվածում իրավիճակի սրման մասին է։ Նավթի համաշխարհային մատակարարումների զգալի և կայուն անկումը կարող է և՛ դանդաղեցնել տնտեսական աճը, և՛ գնաճ առաջացնել:

The New York Times-ի վերլուծաբանների կարծիքով՝ էներգակիրների  թանկացումը կբարձրացնի սննդամթերքի արտադրության արժեքը և կնվազեցնի տնային տնտեսությունների գնողունակությունը՝ պարենային անվտանգության խնդիրներ առաջացնելով զարգացող երկրներում: Իսկ  Եվրոպական զարգացած երկրները կբախվեն Մերձավոր Արևելքից միգրանտների նոր ալիքի։ Միևնույն ժամանակ, նավթի համաշխարհային մատակարարումների անկումը կխթանի գնաճը և  կդանդաղեցնի տնտեսական աճը:

Պարբերականը կանխատեսում է, որ նավթի գները կարող են հասնել մինչև  150 դոլար մեկ բարելի դիմաց։ Իսկ համաշխարհային տնտեսական վնասը կարող է կազմել 2 տրիլիոն դոլար։

 

Աղբյուրը՝

www. bbc.com , www.nytimes.com


 

Մերձավոր Արևելք Իսրայել Պաղեստին պաղեստինա-իսրայելական հակամարտություն խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին