Քիչ առաջ հայտի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Գերասիմ Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկյացրել ԿԸՀ։
Ըստ «Հայաստան» խմբակցության ընտրացուցակի՝ Վարդանյանի հրաժարվելուց հետո՝ ընտրացուցակի հաջորդ 50-րդ համարը Լևոն Քոչարյանն է, ՀՀ Երխրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։ Լևոն Քոչարյանն այս պահին գտնվում է կալանավայրում՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, թեեւ տեսախցիկներն արձանագրել էին, որ ոստիկանական մեքենայի մեջ հենց նրա նկատմամբ է կիրառվել բռնություն, որի հետեւանքով անգամ հոսպիտալացվել էր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մանդատից հրաժարվեց նաեւ Արմեն Չարչյանը, որի փոխարեն մանդատը, ըստ ամենայնի, կվերցնի հայտնի հոգեբան Միհրդատ Մադաթյանը։