Այսօր՝ նոյեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը10:20-ի սահմաններում Աշոցքի վարչական տարածքում Վրաստանի հանրապետության քաղաքացի 61-ամյա Վալերա Ս.-ն, իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով «Ղոչի աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan.com-ի փոխացմամբ, վթարի հետևանքով, վարորդը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: