ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության դեպքեր է բացահայտել:
Մասնավորապես, բացահայտվել են հետեւյալ դեպքերը.
Լաբորատոր անհամապատասխանություն
Ուկրաինա
Թռչնամիս՝ 87 458 կգ՝ խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,
Բրազիլիա
Թռչնամիս՝ 51 000 կգ, որից․
25500 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով,
25500 լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Բրազիլիա
Խոզի միս՝ 25564 կգ` լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Երկիրը՝ Իտալիա
Դեկորատիվ փշատերև մշտադալար ծառեր (եղևնի)՝ 16 հատ (19260 կգ), երկիր է մուտք գործել առանց բուսասանիտարական հավաստագրի: