Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 3-ին, շարունակվում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Օրակարգում է մասնավորապես, եվրոպական ինտեգրման վերաբերյալ քննարկումները:
Արդեն ժամը 14-ին, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի եւ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կքննարկվի ԵԱՏՄ-ի եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերի ոլորտի ծախսերն ու եկամուտները:
Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: