f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Մարդը, որ եկել է Արցախ հանձնելու եւ դավաճանությունների դիմելու, պարզ է, որ պետք է վախենա իր անվտանգության համար․Հովհաննես Իշխանյան


Հայաստանում օր օրի ավելանում է քաղբանտարկյալների թիվը, այլակարծությունը եւ փաշինյանական ռեժիմին քննադատելը դառնում են անթույլատրելի: Այսօր կալանավորված են մի քանի տասնյակ հասարակական-քաղաքական-ռազմական գործիչներ, որոնց հիմնական մեղքն այն է, որ համարձակվել են Նիկոլ Փաշինյանին քննադատել, գրառումներ են արել նրա դեմ, փողոց են դուրս եկել: Ազատ խոսքի դեմ այնպիսի արշավ են իշխանությունները սկսել, որ անգամ չեն խնայում զոհված զինծառայողների ծնողներին, տուն-տեղ կորցրած արցախահայերին: 

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը մեզ հետ զրույցում ասում է, որ այս դավաճանական ռեժիմին խանգարում են բոլոր նրանք, ովքեր անցանկալի են Ադրբեջանում։ «Հայաստանի քաղբանտարկյալները բանտարկված են նույն այն պատճառով, ինչով Բաքվում բանտարկված են Ռուբեն Վարդանյանը, Լեւոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը եւ այլն: Ստացվել է այնպես, որ Հայաստանում անցանկալի անձինք անցանկալի են նաեւ Ադրբեջանում կամ հակառակը: Համաձայնեցված գործողությունների ենք ականատես լինում: Հայաստանում բանտարկված է Գրիգորի Խաչատուրովը, Բաքվում` Լեւոն Մնացականյանը: Կապ չունի, թե որ քրեական գործին ինչ անուն են դնում, կարեւորն այն է, որ կա բանտարկելու հստակ նպատակ, եւ մարդիկ այդ նպատակի ուղղությամբ են գնում: Ալիեւն ու նիկոլները հայ ժողովրդին ցեղասպանության են ենթարկում»,- նշում է նա: Հարցին, թե ինչու են ֆեյսբուքյան գրառումների համար կալանավորվում մարդիկ, Հովհաննես Իշխանյանն ասում է. «Մի անգամ էլ ես եմ բերման ենթարկվել` գրառման համար: Իշխանությունները վախեցած են: Հենց նոր անցա ՔՊ-ի գրասենյակի կողքով, խիստ ուժեղացված հսկողություն էր իրականացվում տարածքում: Համազգեստով մարդիկ զննում էին տարածքը, վախը նկատելի է: Մարդը, որ եկել է Արցախ հանձնելու եւ դավաճանությունների դիմելու, պարզ է, որ պետք է վախենա իր անվտանգության համար եւ անվտանգությունն ուժեղացնի: Մի քանիսին վախեցնելով փորձ է արվում վախեցնել բոլորին, բայց բուն նպատակն Արցախի համար պայքարող մարդկանց բանտարկելն է»: 

Իշխանյանը չի հիշում դեպք, երբ Հայաստանում քաղաքացին կալանավորվեր գրառում անելու համար, սակայն հիշում է` տարիներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին համացանցում ծաղրել էին, ինչի համար թուրք օգտատերը կալանավորվել էր։ «Առաջ էլ բերման էին ենթարկում, կալանավորում էին, բայց ոչ Ֆեյսբուքում գրառում անելու համար: Հետո՝ պետք է ֆիքսել, որ առաջ այդ երեւույթը համատարած չէր, այսօր կալանավորված անձինք պայքարում են հայրենիքի փրկության համար: Հիմա փորձում եմ մտաբերել նման դեպք, բայց չեմ հիշում, ոչինչ չի գալիս մտքիս: Մի քանի տարի առաջ զարմացել էինք, որ Թուրքիայում Էրդողանին մի թուրք համեմատել էր «Մատանիների տիրակալը» ֆիլմի հերոսներից մեկի հետ, ինչի պատճառով կալանավորվել էր: Ծաղրում էինք ու զարմանում, թե ինչպես կարելի է նման արարքի համար մարդուն կալանավորել, բայց, փաստորեն, մեզնից էլ շատ հեռու չէր, նույն բանը տեսնում ենք Հայաստանում: Անգամ Նիկոլի վրա հովանոց նետած բերձորցի կնոջն են ուզում դատել` 3-5 տարով: Սա մանրախնդրություն է, սրանք գիտակցում են արդեն, որ այնքան կարմիր գծեր են հատել, որ իրենց կյանքն է վտանգի տակ հայտնվել: Սրանց միակ երաշխավորն իշխանության պահպանումն է: Հենց այդ պատճառով մեթոդները դառնալու են առավել բռնապետական: Ինչքան աղետները շատանան, բռնատիրությունն ուժեղանալու է: Այլ տարբերակ չունեն, պետք է անընդհատ մարդկանց վախի մեջ պահեն: Ես չգիտեմ, թե սրանք ոնց են ապրելու, այսքան ողբերգություններից հետո»,- նշում է Իշխանյանը: 

Նրա կարծիքով` կալանավորվածներին իշխանությունները հատուկ են ընտրում, հստակ նպատակներով։ «Տաթեւիկ Վիրաբյանի ասածները ես էլ եմ ասել, բայց իմ հետեւից չեն եկել: Էդտեղ էլ են ջոկողություն դնում: Հավանաբար, Տաթեւը միայնակ մայր է, արցախցի, այդ պատճառով էլ թիրախում է հայտնվել: Սրանք գնում են խոցելի մարդկանց հետեւից: Արցախցի Սամվելը, որը եւս կալանավորվեց, անչափահաս է ու միակողմանի ծնողազուրկ է»,- եզրափակեց Հովհաննես Իշխանյանը:Շարունակությունը ՝սկզբնաղբյուրում

 

Հովհաննես Իշխանյան քաղբանտարկյալներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին