f

Անկախ

Ախուրյանում 13-ամյա տղան «Տիր»-ով գնացել է բակ, երեխաներից մեկը վերցրել ու կրակել է երեխաներից մեկի վրա․ մանրամասներ


Շիրակի մարզի Ախուրյան համայնքում երեկ՝ հոկտեմբերի 31-ին 13-ամյա տղան «Տիր» օդամղիչ հրացանով կրակել է 11-ամյա աղջկա վրա։ Անկախի հետ զրույցում պատմեց Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Զավեն Մանուկյանի խոսքով՝ երեխաներից մեկը տանից հանել է «Տիր» հրացանը, իր հետ տարել բակ․ «Խաղահրապարակում երեխան զենքը դրել է գետնին, երեխաներից մեկը վերցրել եւ անզգուշությամբ կրակել է խաղացող աղջիկ երեխաներից մեկի վրա»։

Համայնքի ղեկավարն ասաց, թե զենքը հրաձգային չէ, եւ դրա օգտագործման համար հատուկ պահպանման կանոն սահմանված չէ։

Դեպքից հետո 11-ամյա աղջիկը տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է աջ թոքի հատվածում օտար մարմին, այնուհետեւ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Նշենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե այժմ ինչ վիճակում է 11-ամյա աղջիկը։

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ թոքի սալջարդի աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Աջ պլեւրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա։

Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն»,- հայտնել են բժշկական կենտրոնից։

Անկախին ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ հարուցվել է վարույթ ՀՀ ՔՕ 335-րդ (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) եւ 173-րդ հոդվածների առաջին մասի (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով։

«Իրականացվում է քննություն, նշանակված են փորձաքննություններ կատարվածի հանգամանքները պարզելու, երեխայի առողջական վիճակի ընդհանուր գնահատականը ստանալու համար։ Փորձաքննության տված եզրակացության հիման վրա կտրվի իրավական գնահատական»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Ախուրյան պատահար Հայաստան «Տիր» հրացան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին