f

Անկախ

ՊՆ-ում 60 միլիոն դրամի չարաշահում է եղել, զինվորական ու մասնավոր տնտեսվարող է ձերբակալվել. Ռոմանոս Պետրոսյան


Պետական կառավարման համակարգում գործող բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց աշխատանքից, մեր ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնված քրվարույթների շրջանակներում ներգրավվել են տաբեր կարգավիճակներով, այս պահին սպասում ենք գործերի՝ դատարան հասնելուն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Քանի դեռ դատավճիռներ չկան, քանի դեռ մարդկանց մեղքը ապացուցված չէ դատարանով, ես կոռեկտ չեմ համարում այս կարգավիճակում հնչեցնել անուններ, բայց լրատվականներում կարող եք այդ անունները կարդալ»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Անդրադառնալով ՊՆ-ում արված ուսումնասիրություններին՝ Պետրոսյանն ասաց․ «ՊՆ-ի մասով մի քանի ուղղությամբ մեր վերահսկողական գործառույթները վարչապետի հանձնարարությամբ իրականացվում են պերմանենտ ռեժիմով, այսինքն՝ մենք անընդհատ ուղեկցում ենք այդ գործընթացները ՊՆ-ում, այդ թվում՝ որոշակի գնման գործընթացներ, պարենավորման արտապատվիրակման գործընթացներ։ Վերջին 2 շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց՝ յուղերի, քսայուղերի հետ կապված շուրջ 60 միլիոն դրամի չարաշահումների մասով, որը մեր ուսումասիրություների տվյալների հիման վրա էր վարույթը նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում, նույնիսկ 6 ձերբակալվածներ կան, այդ թվում՝ մասնավոր տնտեսվարող եւ զինվորականներ»։

Նա անդրադարձավ նաեւ Առողջապահության նախարարությունում արվող ուսումնասիրություններին եւ նշեց․ «Առողջապահության նախարարության մասով, շուրջ 600 միլիոն դրամի պետպատվերի միջոցները վերականգնվել են պետբյուջե մեր ուսումնասիրությունների արդյունքներում։ Դրանք այն միջոցներն են, որոնք թե՛ մասնավոր ԲԿ-ներին, եւ թե՛ պետական ԲԿ-ներին պետբյուջեից տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում որոշակի սոցիալական խմբերի շահառուներին անհետաձգել բժշկական օգնություն կամ հիմնական բուժական միջոցառումները կազմակերպելու եւ փոխհատուցելու համար»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին , թե ՔՊ-ն տարբեր ճյուղերի է բաժանվել, եւ ճյուղերից մեկն էլ Ռոմանոս Պետրոսյանն է ներկայացնում, մասնավորապես Արզնի համայնքում նա սատարել է ոչ ՔՊ-ական թեկնածուի, որն էլ հաղթել է, Ռոմանոս Պետրոսյանն ասաց․

«Իմ հարաբերոթյունները հայտնի են Արզնի համայնքում 5 տարի արդեն ղեկավարած ՔՊ-ական համայնքապետի հետ, այդ մասով կարող եմ հստակ մատնանշել, որ դեռեւս 2018 թվականին ես Կոտայքի մարզպետն էի, Ալեքսեյ Միրզոեւը իմ առաջարկով է անդամակցել մեր կուսակցությանը, եւ ես ինքս եմ այդ գյուղապետին ներգրավել մեր կուսակցության շարքերը, ապա նաեւ որպես մարզպետ ներկայացրել եմ մեր կուսակցության վարչությանը՝ թեկնածու առաջադրելու ասորական գյուղում մեծամասնական ընտրակարգով, առնվազն անհեթեթ է նման լուր տարածելը։ Պարզապես վերջին ընտրությանը ես Արզնիում որեւէ տեսակի առնչություն չեմ ունեցել, քանի որ դա նախ պայմանավորված է իմ կարգավիճակով, ապա գերծանրաբեռնվածությամբ։ Չէի էլ պատկերացնում, որ կարող ենք այնտեղ ՔՊ-ական մեր գյուղապետի պարտությունը արձանագրել։ Ինձ նման երդվյալ ՔՊ–ականը ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում թեւեր ստեղծել»։

Ռոմանոս Պետրոսյանն անդրադառնալով արցախահայությանն ուղղված օգնության գումարների առնչությամբ վերահսկողական գործառույթ ունենալուն՝ նշեց․ «Մեր ծառայությունը մշտադիտարկում է բացել թե՛ մարզպետարանների գծով տրամադրված միջոցների, այդ միջոցների հանրագումարը շուրջ 3,9 մլրդ դրամ է։ Սոցապ նախարարության տարբեր ծրագրերի շրջանակներով այդ ծավալը 10 մլրդից ավելին է․ այդտեղ ներառված չէ 100 հազարականները, 40+10 հազարականները»։

Ռոմանոս Պետրոսյան ՀՀ ՊՆ չարաշահում ձերբակալություն Հայաստան Տեսանյութեր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին