2024 թվականին Հայաստանի արդարադատության նախարարության կարիքների համար պետբյուջեից կհատկացվի 23,2 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 1-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց վարչության պետ Գրիգոր Մինասյանը։
Ըստ նրա՝ սա 2023 թվականի ցուցանիշներից պակաս է 2,2 մլրդ դրամով։ «Գումարների կրճատումը պայմանավորված է նրանով, որ նախարարությունը չի նախատեսում դատարանների շենքերի կառուցում կամ վերանորոգում»,- պարզաբանեց Մինասյանը։