f

Անկախ

5 հատ կասետային զինամթերք, 2 չպայթած արկ, հակատանկային նռնակ. Ինչ է հայտնաբերվել Հայաստանի բնակավայրերում


«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հոկտեմբերին ՀՀ Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում իրականացրել են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրման աշխատանքներ։ Մաքրվել է 15 354 մ2 տարածք, հայտնաբերվել է՝ 5 միավոր КОБЭ M-095 տեսակի կասետային ենթազինամթերք։ Հայտնաբերված ենթազինամթերքը ոչնչացվել է։

Կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերին «ՀԱՓԿ» ականազերծման խումբը, համագործակցելով Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և փրկարար ծառայության հետ, ստացված տեղեկատվության համաձայն, Տեղ գյուղում իրականացրել է չպայթած զինամթերքի հայտնաբերման և նույնականացման աշխատանքներ՝ հայտնաբերվել է՝ 2 միավոր 122 մմ, մեկական 125 մմ և 152 մմ չպայթած արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։

Հոկտեմբերին «ՀԱՓԿ» մասնագետներն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում տեղազննման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հայտնաբերել են 1 միավոր «ПГ-7» հակատանկային նռնակ և 4 միավոր «ВОГ-25» բեկորային նռնակ։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։

Հոկտեմբերին «ՀԱՓԿ» մասնագետները Սյունիքի մարզի Մեղրի համայնքում և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։

Դպրոցների երեխաները, ուսուցչական կազմը, ինչպես նաև համայնքի բնակիչներն իրազեկվել են ականների և չպայթած զինամթերքի վտանգի, ուսուցանվել անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր իրազեկվել է 378 քաղաքացի։

Հայաստան զենք

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին