Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:
ՀԱՕԿ- լրատվականի հաղորդմամբ՝ նոյեմբերի 13-25-ը Հայաստանի ծանրամարտի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները կմասնակցեն Մեքսիկայի Գավադալահարա քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Այնուհետ տղամարդկանց և կանանց ազգային գլխավոր թիմերը կմասնակցեն Քաթարում դեկտեմբերի 2-ից մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը:
Ուսումնամարզական հավաքին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 22 մարզիկ: