Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 1-ին, շարունակվում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Օրակարգում է մասնավորապես, հետեւյալ ոլորտների վերաբերյալ քննարկումները.
Իշխանության պետական եւ դատական մարմիններ, պետական վերահսկողություն եւ կոռուպցիայի կանխարգելում, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: