«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նոյեմբերի 8-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» անցկացնել։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այդ մասին՝ ընդգծելով, որ զորահանդեսին կմասնակցի անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնում են արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։ 2020 թվականի այդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել Շուշին, չնայած որ Հայաստանում պաշտոնական ամենաբարձր մակարդակում, անգամ՝ նոյեմբերի 9-ին, դեռ հերքում էին այդ լուրերը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 01․ 11․ 23 թ համարում։