Եգիպտոսը պատրաստվում է Գազայի հատվածի հետ իր ընդհանուր սահմանի Ռաֆահ անցակետով վիրավոր պաղեստինցիների անցկացնել:
AFP գործակալությունը հայտնում է, որ այս մասին խոսել են երկու անանուն աղբյուրներ՝ եգիպտական Էլ-Արիշ քաղաքի առողջապահության աշխատակիցը և Ռաֆահի անվտանգության ուժերից մեկը, հայտնում է BBC-ն։
«Բժիշկների թիմերը վաղը [չորեքշաբթի] ներկա կգլինեն անցակետում, որպեսզի ժամանելուն պես անմիջապես հետազոտեն [Գազայից] ժամանող հիվանդներին […] և նրանց տեղափոխեն հիվանդանոցներ», - AFP-ն մեջբերում է բժշկական աղբյուրի խոսքերը: