Սա ուղղակի զավեշտ է, երբ հայ բարձրաստիճան պաշտոնյան չի տարբերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը (IT) բարձր տեխնոլոգիաներից (high-tech), սակայն հայտարարում է, որ Հայաստանն ամենառաջատարն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նշենք, որ այսօր 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի: