f

Անկախ

Գարեգին Բ-ն ընդունել է Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների աշակերտներին


Հոկտեմբերի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արագածոտնի թեմի Ղազարավանի Սուրբ Նարեկ կանանց մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին։

Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպման սկզբում քույր Ազատուհի Խաչատրյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ դեռևս մեկ տարի առաջ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մենաստանում մեկնարկել են հոգևոր և հումանիտար առարկաների դասընթացներ Ղազարավանի և հարակից գյուղերի դպրոցական երեխաների համար։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձրորեն գնահատեց մենաստանի քույրերի կողմից իրականացվող հոգևոր-կրթական առաքելությունը դպրոցականներին հայեցի կրթելու և  դաստիարակելու գործում։ Վեհափառ Հայրապետը կարևորեց դպրոցականների հաղորդակցությունը Եկեղեցու հետ, որով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում նրանց ճանաչելու Հայ Եկեղեցին, ծանոթանալու հոգևոր կյանքին, Աստծո խոսքին ու Տիրոջ պատվիրաններին։

Նորին Սրբությունը հորդորեց աշակերտներին ուսանել ջերմեռանդորեն, ապրել Աստծո պատգամներով, բարիք գործել, սիրել միմյանց ու հայրենիքը, որպեսզի դառնան Եկեղեցու ու ազգի արժանավոր զավակներ։

Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև դպրոցականների հարցերին, որոնք առնչվում էին հոգևոր կյանքին ու եկեղեցականի առաքելությանը։

Հայաստան Գարեգին Բ կաթողիկոս Մայր աթոռ սուրբ Էջմիածին

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին