f

Անկախ

Ուկրաինայի ռազմավարությունը նախքան ձմռան գալը զգալիորեն կփոխվի. Time


Ուկրաինայի ռազմական ռազմավարությունը նախքան ձմռան գալը լրջորեն կփոխվի, և մոտ ապագայում մենք կարող ենք լուրջ «ցնցումներ» սպասել նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմում։ Այս մասին գրում է Time ամսագիրը՝ հղում անելով պետության ղեկավարի անանուն օգնականներին ու խորհրդականներին։

Զրուցակիցների խոսքով՝ «Ուկրաինայի ռազմաճակատում դանդաղ առաջխաղացման» պատճառով անհրաժեշտ կլինի պաշտոնանկ անել առնվազն մեկ նախարարի, ինչպես նաև հակահարձակման համար պատասխանատու ավագ գեներալին (Ռուսաստանի իշխանություններն ամառվա սկզբից բազմիցս հայտարարել են, որ նրանք հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակումները և անհաջող հարձակողական փորձերը):

«Մենք առաջ չենք շարժվում», - ասել է աղբյուրներից մեկը: Նա պնդում է, որ առաջնագծի որոշ հրամանատարներ սկսել են հրաժարվել հարձակման հրամաններ կատարելուց, նույնիսկ եթե դրանք եկել են անմիջապես նախագահի գրասենյակից. «Նրանք ուղղակի ուզում են խրամատներում նստել ու պահել պաշտպանությունը։ Բայց մենք չենք կարող այս կերպ հաղթել»:

Time-ի լրագրողը այս խոսքերը փոխանցել է բարձրաստիճան զինվորականի (նաև անունը չի նշվում), որն արձագանքել է՝ ասելով, որ որոշ հրամանատարներ քիչ ընտրություն ունեն և չեն կարող չենթարկվել վերևի հրամաններին:

Հոդվածում հեղինակը նաև նկարագրում է սեպտեմբերի վերջին Զելենսկու վերջին այցը Միացյալ Նահանգներ , երբ նա ելույթ ունեցավ Կոնգրեսի առջև և շփվեց երկրի ղեկավարության հետ, հանդիպեց նախագահ Ջո Բայդենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուկրաինայի նախագահը լրագրողի հետ զրույցում խոստովանել է, որ այդ ժամանակ իրեն ուժասպառ է զգացել ոչ միայն շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, այլ նաև դաշնակիցներին բացատրելու՝ մշտական ​​անհրաժեշտության պատճառով, որ երկիրը հաղթելու համար նրանց օգնության կարիքն ունի։ «Ոչ ոք այնքան չի հավատում մեր հաղթանակին, որքան ես: Ոչ ոք», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ մեծ էներգիա է պահանջվում դաշնակիցներին այս հավատը սերմանելու համար, ովքեր զգում զինված հակամարտության թեմայից «հոգնածություն» են զգում։ 

Ըստ Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրների՝ նախագահը ԱՄՆ այցից հետո զայրացած էր  և իրեն դավաճանվաճ էր զգում արևմտյան դաշնակիցների կողմից, որոնք «նրան թողեցին առանց [ռազմական գործողություններում] հաղթելու միջոցների, այլ միայն գոյատևելու միջոցներով»:

ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրները վստահեցրել են, որ կաջակցեն Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Հոկտեմբերին Բայդենը Կոնգրեսից 106 միլիարդ դոլար է խնդրել, այդ թվում՝ Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու համար, որը հոկտեմբերի սկզբից պատերազմ է մղում իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ։ Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է միաժամանակ օգնել երկու երկրներին։

Աշխարհում Ռուսաստան Ուկրաինա ռուս-ուկրաինական պատերազմ

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին