Առնվազն չորս հրթիռ է արձակվել Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Shafaq News պորտալը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։
Դրա տվյալներով՝ արկերն արձակվել են ռազմաբազայից արեւելք գտնվող Տարտարուս շրջանից։ Պորտալը տեղեկություն չի տրամադրել պատճառված վնասի կամ այն մասին, թե ով է կագնած հարձակման հետևում։