f

Անկախ

Իսրայելի վարչապետը սոցցանցերից ջնջել է վիճահարույց գրառումը և ներողություն խնդրել


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 29-ի առավոտյան ջնջել է կեսգիշերին հրապարակած գրառումը, որտեղ քննադատում էր անվտանգության ծառայությունների ղեկավարներին, որոնք, ըստ վարչապետի, չեն զգուշացրել իրեն, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է պատերազմի։ Գրառումն անհետացել է ինչպես ընդդիմության, այնպես էլ կոալիցիայի վրդովմունքի ալիքից հետո, հաղորդում է «Վեստի Իսրայելը»։

Կեսգիշերից հետո Նաթանյահուն հայտարարություն էր հրապարակել Twitter-ում և տելեգրամ ալիքում՝ Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարային և AMAN ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Հալիվային մեղադրելով ստախոսության մեջ։

«Հակառակ կեղծ պնդումների, կառավարության ղեկավարը ոչ մի փուլում որևէ նախազգուշացում չի ստացել պատերազմ սկսելու ՀԱՄԱՍ-ի մտադրությունների մասին»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ։

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը և ազգային անվտանգության նախարար և աջ ծայրահեղականների առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը քննադատել են Նաթանյահուի հայտարարությունը։

Ավելի ուշ Նեթանյահուն ներողություն է խնդրել Shin Bet-ի և AMAN-ի ղեկավարներին ուղղված իր խոսքերի համար. «Ես սխալվեցի: Այն, ինչ   ասացի ասուլիսից հետո, չպետք է ասվեր, և ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Ես լիովին աջակցում եմ անվտանգության ծառայությունների բոլոր ղեկավարներին»,- նշել է նա, հաղորդում է Cursorinfo-ն։

Բենիամին Նեթանյահու Իսրայել պաղեստինա-իսրայելական հակամարտություն Աշխարհում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին