Թուրքիան Իսրայելը աշխարհին կներկայացնի որպես ռազմական հանցագործ պետություն. Իսրայելն արդեն 22 օր է՝ ռազմական հանցագործություններ է կատարում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ իրենք բախվում են Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում՝ հայերին և Էգեյան, Մարմարա և Սև ծովերում հույներին գրգռողների «ժամանակակից տարբերակներին»։
«Մենք բախվեցինք նրանց չփակված հաշիվների հետ, որոնք վերջին երկու դարերի ընթացքում մեզ բաժանել են քաղաքական, աշխարհագրական, սոցիալ-տնտեսական մասերի», - հավելել է Էրդողանը։