f

Անկախ

Կոչ եմ անում հետևել շինծու դատական գործի ընթացքին և աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին


Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Երևան, Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք, Երազի այգու հարևանությամբ) տեղի է ունենալու ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ հերթական դռնբաց դատական նիստը:

Ես՝ որպես քաղբանտարկյալների առկայության փաստն արձանագրող և նրանց ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքի մասնակից, ժամը 12:00-ից լինելու եմ դատարանի բակում:

Կո´չ եմ անում Հայաստանից և Արցախից ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներին, մտահոգ քաղաքացիներին և հայրենասեր մարդկանց գա՛լ դատարանի բակ՝ միասին հետևել շինծու դատական գործի ընթացքին և դրանով աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին:

Արմեն Աշոտյանն անազատության մեջ է անձնապես, բայց այն պատճառով, որ հետևողականորեն պայքարել ու շարունակում է պայքարել Արցախի հայկականության և Հայաստանի պետականության համար, ընդդիմանում է գործող իշխանության հակաարցախյան ու հակահայկական քաղաքականությանը։

Աշոտյանը դրա համար վճարում է սեփական անազատությամբ, հետևաբար՝ մեզանից յուրաքանչյուրը՝ անհատապես, և բոլորս՝ հավաքականորեն, պարտավոր ենք աջակցել նրան գոնե մեր ֆիզիկական ներկայությամբ։

Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին։

 

Արմեն Աշոտյան Էդգար Ղազարյան քաղբանտարկյալներ Հայաստան Դատական նիստ

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին