f

Անկախ

Արցախի պետական ապարատի աշխատակիցների մի մասը ստացել է աշխատավարձ․ Մետաքսե Հակոբյան


Արցախի պետբյուջեի հաշվին պետական ապարատի աշխատակիցների մի մասն արդեն ստացել են սեպտեմբերի աշխատավարձը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա փոխանցամբ, սակայն, աշխատավարձն ամբողջությամբ չի վճարվել, այլ՝ պահումներով։

«Կառավարության անդամները և աշխատակիցները, պատգամավորները, ինչպես նաև ուսուցիչները ստացել են աշխատավարձ։ Շատ մեծ տարբերությամբ են աշխատավարձը վճարել, բայց փոխանցումներն արվել են։ Չեմ կարող ասել՝ ամբողջ համակարգը ստացել է, թե՝ ոչ, բայց պատագամավորների և ուսուցիչների մասով կարող եմ վստահեցնել։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ դեռ բժիշկներն աշխատավարձ չէին ստացել»,- մանրամասնել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի պետաշխատողների աշխատավարձի հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել: Թեև Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը գործում են, այսինքն՝ փաստացի մինչև տարեվերջ պետաշխատողները պետք է վճարվեն, սակայն, ինչպես հետո պարզվեց, նրանք անգամ սեպտեմբերի աշխատավարձերը չէին ստացել:

Օրերս էլ արցախցիները հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ և բողոքում էին Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի ստորագրած հրամանագրից, համաձայն որի հոկտեմբերի 1-ից աշխատավարձ չեն ստանալու։

Մետաքսե Հակոբյան Արցախ աշխատավարձ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին