ԱՄՆ պետքարտուղարությունն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով: Ա յս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
«Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս Լիբանանում ԱՄՆ քաղաքացիներին այժմ հեռանալ, քանի դեռ հասանելի են կոմերցիոն չվերթները՝ անվտանգության հետ կապված անկանխատեսելի իրավիճակի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ: