f

Անկախ

ՊՆ-ի` մեկ տարի առաջ շրջանառության մեջ դրված աղմկահարույց նախագիծը կրկին խորհրդարանում է. «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության` մեկ տարի առաջ շրջանառության մեջ դրված աղմկահարույց նախագիծը, որն առկախվեց բարձրացած աղմուկի պատճառով, կրկին խորհրդարանում է, բայց ոչ թե ՊՆ-ի, այլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի Շիշ բռնողի հեղինակությամբ։ Նախօրեին այն շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում։ 

Խոսքն այն նախագծի մասին է, որով օրվա իշխանությունն առաջարկում էր վճարել մոտ 60 հազար դոլար եւ ազատվել զինվորական ծառայությունից։ Կատարվել է «դարձ ի շրջանս յուր»․ Հայկ Սարգսյանը պատերազմից առաջ՝ 2019-ին էր այս գաղափարը փորձում կյանքի կոչել, միայն թե նրա առաջարկով՝ քաղաքացին կարող էր պետական բյուջե վճարել 10 մլն դրամ եւ բանակում ծառայել ընդամենը 1 ամիս ու ստանալ զինգրքույկ, սակայն պատերազմից հետո ՊՆ-ն այս նախագիծը ռեբրենդինգ արեց եւ դրեց հանրային քննարկման: Դրանով 4.5 ամսվա ծառայություն եւ 24 միլիոն էր սահմանվել։ Փոփոխության հիմնավորումն այն էր, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի 5 տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Սա, ըստ ՊՆ-ի, արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարեւորագույն բաղադրիչը կդառնար: Բացի այդ՝ մեր հայրենակիցներից ոմանք կվերադառնային հայրենիք։

Համաձայն գործող օրենսդրության, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները ենթակա են պարտադիր զինծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ՝ ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում են քրեական հետապնդում եւ օրենքով սահմանված մյուս գործընթացները: Եթե միչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է:

Օրենքով սահմանված՝ 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինծառայության սահմանային տարիքը: Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ ազատազրկում:
Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով նախատեսվում է՝ 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Մասնավորապես՝ «27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել 2 միլիոն 500 հազար ՀՀ դրամ
3) զինծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետբյուջե վճարել 5 միլիոն ՀՀ դրամ
4) զինծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետբյուջե վճարել 10 միլիոն ՀՀ դրամ
5) զինծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել 15 միլիոն ՀՀ դրամ»:
Բացի այդ, փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 37 տարեկան: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2 միլիոն 500 հազար դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից:

Փոփոխությունից ակնկալվող արդյունքները, ըստ հեղինակների, շատ են. «Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե, կխնայվեն 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական եւ նյութական միջոցները, բազմաթիվ երիտասարդներ, շատերը՝ ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաեւ կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ այլն»»։

Մանրամասները՝ այստեղ։

ՀՀ ՊՆ նախագիծ Հայկ Սարգսյան ՀՀ ԱԺ Հայաստան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին