f

Անկախ

«Փաստ». «Թավշյա շպիոնամանիա՞». ԱԱԾ-ն հերքում է Փաշինյանին ու մյուս քպականներին


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս «թավշյա» 5 տարվա ընթացքում բազմիցս լսել ենք Նիկոլ Փաշինյանի կողմից «շպիոնների», «օտարերկրյա գործակալների», «դավաճանների» մասին տարբեր հայտարարություններ՝ սկսյալ 2019 թվականի թեհրանյան հայտարարությունից մինչև այս տարվա ապրիլին բարձրաստիճան զինվորականների մասին «կարծիքն ու վերլուծությունը»: Վստահ ենք, որ շատ-շատերի հիշողության մեջ այդ հայտարարություններից մնացել են միայն «պատվաստվող» կաղապարները, թե՝ «շուրջբոլորը լրտեսներ են, և բոլոր անհաջողությունները դրանց հետևանք են»: Մեծ հաշվով, հենց դրա համար էլ արվում էին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունները: Բայց... փաստը մնում է փաստ, որ 5 տարվա ընթացքում չեն եղել ո՛չ բացահայտումներ, ո՛չ դատեր: Գերազանցապես աղմուկ է:

Վերջերս էլ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, նկատի ունենալով բարձրաստիճան իշխանավորների (նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի «շպիոնամանիային» ակտիվ ձայնակցում են այլ քպականներ) հայտարարությունները, թե՝ օտարերկրյա գործակալներ կան, որոնք լարում են իրավիճակը, պաշտոնական հարցումով դիմել է ՀՀ ԱԱԾ՝ խնդրելով պատասխանել՝ ՀՀ քաղաքական և հասարակական անձանց (գործիչների) շրջանակներում կա՞ն օտարերկրյա գործակալներ: ԱԱԾ-ից պատասխանել են, որ... չունեն նման տվյալներ: Այսինքն, կա՛մ փաշինյանական ԱԱԾ-ն գործնականում հերքել է...

 

 

Փաշինյանի ու նրա կուսակիցների հայտարարությունները և ապացուցել, որ նրանք ստում են, կա՛մ ԱԱԾ-ն պարզապես լավ չի աշխատում: Մենք ավելի շատ հակած ենք առաջին տարբերակին: Դե, դա շատ բնորոշ է Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին. նրանց երբեք չի խանգարել այն, որ նախորդիվ արած այս կամ այն արտահայտությունը սուտ է դուրս եկել, կամ այն, որ երեկվա ասածին այսօր հակառակ հայտարարություն են անում: Ո՞վ է, չէ՞, դրա մասին հիշում: Կարևորը, որ «նոր հայտարարությունն» ավելի հնչեղ լինի, այսպես ասենք՝ վերնագրային»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՀՀ ԱԱԾ Նիկոլ Փաշինյան ՔՊ հերքում Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին