f

Անկախ

Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների նախագծերի մրցույթ


«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթ», տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մրցույթի նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման (networking) ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։

Նախագծերը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023-ի նոյեմբերի 15-ը։ Ֆինանսավորման առավելագույն չափը 2 միլիոն ՀՀ դրամ է։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել նախագծերին, որոնցով նախատեսվում է՝

կազմակերպել հանդիպումներ՝ նախատեսված գիտահետազոտական աշխատանք կատարող գիտնականների համար (առանց տարիքային սահմանափակման)

հանդիպումների օրակարգը պետք է առնչվի գիտությանը կամ ՀՀ-ում գիտության զարգացմանը

հանդիպումների ընթացքում անհրաժեշտ է ապահովել գիտնականների հաղորդակցմանը նպաստող միջավայր

հանդիպումները պետք է լինեն պարբերաբար՝ նախագծի իրականացման ժամանակահատվածում։

Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հետազոտական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչները կամ առանձին մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր և կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են նախաձեռնել հաղորդակցման հարթակի ստեղծումն ու կազմակերպումը։

Մրցույթի հայտատուն, իսկ խմբի դեպքում նաև անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ՀՀ-ում մշտապես բնակվողներ։

Մրցույթի մանրամասները՝ այստեղ

Մրցույթի հայտը՝ այստեղ


 

Հայաստան ՀՀ ԳԱԱ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» մրցույթ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին