f

Անկախ

74 ֆիլմ՝ 28 երկրից. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը


Հայաստանում հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 4-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և 4 մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում: Փառատոնը  նվիրված է Հայ կինոյի 100-ամյակին։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ,  «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից։

«Այս տարի փառատոնը կրում է «Դեպի հույս» խորագիրը։ Մենք ձգտում ենք այնպես անել, որ ընտրված ֆիլմերն ուղերձ պարունակեն և հասանելի լինեն երեխաների համար։ Այս տարվա ուղերձը հենց հույսն է։ Լեռնային Ղարաբաղում  տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերից հետո մտածում էինք՝ անել փառատոնը, թե ոչ։ Դժվար բարոյահոգեբանական իրավիճակ էր, սակայն որոշեցինք այն իրականացնել՝ խորագիրը դնելով հույս»,-ասաց Նունե Մանուկյանը։

«Ռոլան» 19-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը՝ «Գրան պրի», «Լավագույն երկարաժամկետ խաղարկային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ», «Լավագույն երկարաժամկետ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ», «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» և այլն։ Սահմանվել է նաև «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը։  

Փառատոնի շրջանակում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր՝ «Մարդագայլեր» ֆիլմը, «Բել և Սեբաստիան. նոր սերունդը», «Անգամ մկները դրախտում տեղ ունեն», «Գլխարկ», «Աբազարկղ» և այլն։

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում ներկայացված են 12 հայկական ֆիլմեր։

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը 2017 թվականից փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ։ Այս տարի իրականացվող հատուկ ծրագիրը կկրի «Վիշեգրադ+ Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագիրը։

«Փառատոնի ծրագրում ընդգրկված են բազմաթիվ բազմաժանր, հետաքրքրիր ֆիլմեր։ Մեր հորդորն է ծանոթանալ ֆիլմերի ցանկին ու անպայման մասնակցել։ Արդեն 19-րդ անգամ անցկացվող փառատոնը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։ Մեր օրակարգում կրթական բաղադրիչն է, ֆիլմերի հանրահռչակումն է, հատկապես տեղական արտադրության, մարզերում լավագույն ֆիլմերը հասանելի դարձնելն է»,-ասաց Նունե Մանուկյանը։

Հայաստան «Ռոլան» կինոփառատոն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին